1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով, ստրուկի մտքով, լի և առատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:
2․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:
3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:
Ինքդ փորձիր կազմել նմանատիպ առաջադրանք;
Պատասխաններ՝ 1.
1)յոթգլխանի2)ստրկամիտ3)լիառատ4)կենսահյութ5)մտամոլոր6)սրընթաց7)խելակորույս8)նորահայտ9)մենակյաց10)խստաբարո11)երկարակյաց12)նորեկ13)ակնահաճո
2. 1)լրահոս2)բարձրորակ3)քաղցրահամ4)բերնագիր5)սուզանավ6)շրջազգեստ7)օձաձուկ
3.
1)բարձրաձայն2)դեղնատ3)ջրասույզ4)աշխարակալ5)ծովանկար6)լեռնահովիտ7)սրբապիղծ