Երվանդունիներ

Երվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ են. թագավորել են մ. թ. ա. VI–II դարերում: Ստեղծել են առաջին համահայկական պետությունը: Տոհմը կոչվում է հիմնադիր արքա Երվանդ Սակավակյացի անունով:
Քսենոփոնը և Մովսես Խորենացին որպես Երվանդունիների առաջին գահակալներ հիշում են Երվանդ Ա Սակավակյացին և նրա որդի Տիգրան Երվանդյանին:

Երվանդ Բ-ն ամուսնացել էր Արտաքսերքսես II Աքեմենյանի դուստր Հռոդոգունեի հետ, այդ պատճառով նրա սերունդը մայրական գծով կարող էր համարվել Աքեմենյան:

Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I-ի զինակից Հյուդարնեսի սերունդ, որը հիմք է տվել ենթադրելու, որ Դարեհ I-ը վերացրել է Երվանդունիների հին թագավորությունը և Հայաստանի սատրապ նշանակել Հյուդարնեսին, որի սերունդները ժառանգաբար իշխել են մինչև մ. թ. ա. III դարի վերջը և II դարի սկիզբը: Ենթադրվում է նաև, որ Հյուդարնեսը կամ նրա համանուն որդին իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու նպատակով խնամիացել են հայոց Երվանդունի տոհմի հետ: Մ. թ. ա. 331 թ-ին` Գավգամելայի ճակատամարտից հետո, երբ կործանվել է Աքեմենյանների տերությունը, Մեծ Հայքի զորքերի հրամանատար Երվանդ սատրապը (Երվանդ Գ) Հայաստանը հռչակել է անկախ և վերականգնել Երվանդունիների թագավորական իշխանությունը: Մ. թ. ա. մոտ III դարի կեսին սկզբնավորվել է Երվանդունիների թագավորության Ծոփք-Կոմմագենեի ճյուղը: Հայաստանի կենտրոնական և արևելյան մասերում իշխել է Երվանդ Դ Վերջինը:Մ. թ. ա. III դարի վերջին Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորն իր տիրապետությունն է հաստատել Հայաստանում: Նա Մեծ Հայքում կառավարիչ-զորավար է նշանակել Արտաշեսին, որից սերել է Արտաշիսյան արքայատոհմը, իսկ Ծոփքում՝ Զարեհին: Մ. թ. ա. մոտ 200 թ-ին Երվանդ Դ Վերջինի սպանությունից հետո Հայաստանի մեծ մասում վերացել է Երվանդունիների իշխանությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s