Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը




Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:Ամուսինն ասում է կնոջը.- Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի:Կինը պատասխանում է.- Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով:Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա:- Տեսնո՞ւմ ես, — ասում է, — ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի:Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ քշում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում:
Ամուսինը դիմում է կույրին.- Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:- Իջնե՞մ, — զարմանում է կույրը: — Ինչ է, թե սարերով ուղեկցել եք էշիս, ուզում եք անասունս ինձնից խլե՞լ:Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում:- Հիմա՛ր ամուսինս, ասում է նա:- Իջի՛ր, խնդրում եմ, — կրկնում է ամուսինը, — քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցի: Հիմա քո ճամփով գնա:Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում:Կույրը իր պատմությունն է պատմում նրանց: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.- Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:- Ճի՛շտ ես ասում, — պատասխանում է կինը, — գնացի՛նք:Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.- Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ:Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում:Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s