1.Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:
Արտակն ու Անահիտը աշտարակից դիտում էին ծովն ու ծովեզերքը:
Թռչունների երամը ուրախ ծլվլում էր երկնքում:
Աշխենը թախիծով թոթովեց ուսը և արագ հեռացավ:
Նրա ակնարկները վերաբերվում էին իրենց գաղտնի բանակցություններին:
Սիրանուշը շաբաթ օրը իրենց ամառանոցում աշխատակիցների համար հրավեր էր կազմակերպել:
Ծեր գուսանը ներս մտավ և բամբիռը դրեց սեղանին:
Անանուխի թեյը հանգստացնում է նյարդերը:
Այսօր տղաներին հազվադեպ կտեսնես բակում խաղալիս:
Վաղնջական ժամանակներից մարդը մեղանչեց և արժանացավ Աստծո զայրույթին:
Այս տարի մեր գյուղում այգեբացը սկսվեց ապրիլի սկզբներին:
Նա շատ թյուր կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:
2.Էլեկտրոնային բառարանից օգտվելով՝ գրիր հետևյալ բառերի բացատրությունը:
Մատռվակ, գինարբուք, գարշապար, շեղջ, ապաշխարանք, սպրդել, ձետ, մաճկալ, պախուրց, աշխետ, մտրուկ, վտիտ, գավազան, տրցակ, տաղտուկ, դրվատել
մատռվակ-խմիչքեղենը տնօրինող
գինարբուք-կեր ու խում,խրախճանք,խնջույք
գարշապար-Ոտքի այն մասը, որ ընկած Է սրունքի և թաթի միջև:
Ոտքի կրունկ:
Ոտքի հետևի կեսը:
շեղջ-կույտ,դեզ,կուտակ
ապաշխարանք-Ապաշխարություն:
Մեղքը քավելու համար սահմանված պատիժը՝ տույժը:
Նեղության՝ դժվարության անցնելը՝ վերջանալը:
սպրդել-Ծածուկ՝ գաղտնի ներս մտնել կամ դուրս գալ:
Մի կերպ թափանել՝ ներթափանցել, մուտք գործել, սողոսկել:
Աչքից վրիպել:
Վրիպելով մնալ՝ տեղ գտնել (սխալների` վրիպակների մասին):
Ձեռքից սահել՝ դուրս ընկնել:
ձետ-կենդանիների մազոտ պոչ
մաճկալ-մաճը բռնող՝վար անող մարդ
պախուրց-Սանձի այն մասը, որ հեծալը բռնում է ձեռքին, սանձափոկեր:
Առհասարակ՝ սանձ, երասանակ:
աշխետ-դեղնավուն կարմիր գույնով
մտրուկ-Ձիու արու քուռակ:
Առհասարակ՝ արու ձի:
Մի համաստեղության անուն
վտիտ-Թուլակազմ, տկար՝ թույլ կազմվածքով:
Նիհար:
Տկար, թույլ, անզոր:
Աղոտ, նվազ, թույլ:
Տկար, աղքատիկ:
գավազան-Ձեռնափայտ, ցուպ, մահակ:
Մական, որպես իշխանության խորհրդանիշ:
Թագավորական կամ հոգևոր իշխանություն:
Թագավորների՝ հայրապետների՝ փոխհաջորդության ցուցակ՝ աղյուսակ: Եպիսկոպոսական թեմ:
Փոքրիկ ձող, ձողիկ:
Ծիածանի յուրաքանչյուր գույնի շերտը:
տրցակ-խուրձ,կապոց
տաղտուկ-տաղտկալի,ձանձրալի
դրվատել-գովել,գովաբանել