Ստեփան Զորյան | Ջրհորի մոտ


…Էս, ինչ որ պատմում եմ – Ավստրու կողմն էր: Շաբթիցավելի` առավոտ, իրիկուն կռվում էինք: Ցերեկըհանգստանում էինք շոգի պատճառով— առավոտ, իրիկունկրակում… Մին ավստրիացիք էին առաջ գալի, մին մենք էինքվրա տալի, բայց միշտ էնպես էր ըլում, որ մնում էինք էլի մերտեղերում, մեր հին դիրքում: Բա՜ց, դուրան տեղ էր. հերիք էրգլուխներս բարձրացնեինք` իրար տեսնում էինք, իսկդորբինով հո ոնց առաջիդ: Մեր ու ավստրացոց արանքին մի տուն կար միայն, մի մեծ տուն, երկուհարկանի, կտուրը երկաթած: «Կալվածատիրոջ տունն է», ասում էին. նրա դաչան էր, ինչ… Առաջին էլպարտեզ կար, սիրուն ճաղավոր պարիսպներով: Էնքան մոտիկ էր, որ ամեն ինչ տեսնում էինք: Դրա մոտէլ ջրհոր կար` երկար փետով (էն, որ ռուսները ժուրավլ են ասում): Ինչքա՜ն էինք ծիծաղում էդ փետիվրա… Էդտեղ` կռվից ամեն բան` տունը, ծառերը, ախպեր, կուչ են եկել, կարծես ուզում են թաքնվել, բայց էդ փետը — էդ ժուրավլը` մեն—մենակ տնկվել է դաշտի մեջ ու դունչը մեկնել երկինք: «Աղոթում է», — ասում էին տղերքը: «Չէ, մեզանից խռովել է, գանգատ է անում աստծուն»: Մի քանիսն էլ թե` «Մեզբանի տեղ չի դնում. ինչքան ուզում եք կրակեցեք, ինձ բան չեք անի, ասում է»: Ու մենք կրակում ենքմին—մին էլ հանաքով նշան էինք բռնում, բայց նրա համար` հե՛չ… Ու էսպես շաբաթից ավելի… կրակումենք, կրակում, բայց արևը բարձրանում էր թե չէ` կրակոցը երկու կողմից էլ դադարում էր:Կռիվը` կռիվ, էդ արևն էլ մի կողմից էր նեղում մեզ: Բաց դաշտ, ամառվա շոգ օր… ջուր էլ չկա: Միբոչկա ջուրը, խնայելով խմում ենք, երկու օր. օրական մի բակլաշկա` ոնց որ ուղտին գդալով ջրես… Միօր էլ, ըհը՛, ջուր չկա… բոչկեն էլ է հատել, բակլաշկաներն էլ… Ծարավից տղերանց բերանը բաց էրմնացել հավի պես… Լեզուներս կպել, չորացել է… Գիտեք էլի, երբ մարդ ծարավ է, ոնց է ըլնում…«Այ, մի քիչ ջուր հա՜» ասում ենք իրար:Բայց ո՞րտեղից… Բոչկեն գնացել էր ու մի օր էր չկար: Բռնվե՞լ էր, ձի՞ն էր ընկել, ի՞նչ էր պատահել, չկա՛ր… Մեր բախտից ավստրացիք էլ չեն շարժվում, թե չէ մի հա՛յ անեին` իրենց գերի էինք… Էնպեսէինք թուլացել: Մենակ մենք չենք էդպես, մեր վաշտապետն էլ պակաս չի մեզնից: Տեսնում ենք շուտ—շուտ ավստրացոց կողմն է նայում, պռոշները չպպցնում է ու` «չորտ վազմի, — ասում է, — ե՞րբ պիտիջուր բերեն»:Դա բեղերը նոր ծլած տղա էր, ռուս ստուդենտ, բերել էին աֆիցեր: Լավ տղա էր, հասկացող, հանաքչի.իրան էլ Վասիլի Վլասիչ էին ասում: Դա նայեց, նայեց ավստրացոց կողմը, մին էլ թե` «չորտ վազմի, գոնեէս ջրհորը մոտիկ ըլեր»… Մենք էլ նայում ենք ջրհորին ու զարմանում, որ ջուրն էսքան մոտիկ է ուանկարելի հեռու: Ծարավ մարդիկ ու ջրհո՜ր… Նայում ենք ոնց որ սովածը հացին:—Բա ջուրն էսքան մոտիկ ըլի ու մենք էսպես ծարա՜վ, — ասում է տղաներից մինը:—Էդ ասի է՜, — տնքում են տղերքը:Իսկ մեր վաշտապետը պռոշները չպպացնում է ու շարունակ` «Չորտ վազմի, չորտ վազմի…»;Տեսնում ենք, խեղճը ինքն էլ է տանջվում ծարավից: Խոսում ենք, մին էլ տղաներից մինը թե`—Այ, մեկը ըլներ էդ ջրհորից ջուր բերեր հա՜…Էդքան հերիք էր արդեն: Ամեն կողմից վրա տվին: Ասում են ու իրար նայում: Ասում են ու վաշտապետիննայում:—Եկեք մեզնից մինը թող գնա:—Գժվե՛լ եք, ինչ է. նրանք էնտեղ նստած (այսինքն ավստրացիք), ասում են, ճանճ էլ գա կտեսնեն:Մին էլ թե`—Եկեք փորձենք:—Այ տղերք, ձեռը վեր կալեք, ասում են, շանսատակ կանեն:Մի քանիսը թե` փորձենք, մի քանիսը` թե թարկը տվեք:Վերջը թե` անպատճառ, ինչ էլ ուզում է ըլի — պետք է գնանք:Բայց ո՞վ գնա, ո՞վ չգնա, թե` եկեք վիճակ գցենք. երեսուն—քառասուն թուղթ փաթաթեցին ու լցրին միփափախ:—Դե՛հ, հանեցե՛ք…Հանեց սա, հանեց նա, — մի ութը, ինը մարդ, վրա տասը, տերդ խնդա Բաղդասար, վիճակն ընկավ ինձ:«Դե, գնա հիմի, — ասում եմ ինքս ինձ, — ա՛յ քեզ օյին. երկու տարի ազատվեցիր կրակից, հիմի արի ջրիճամփին մեռի. էսպես էլ սարսաղություն…»: Բայց ընկերական բան է, ինչ պիտի անես, ընկել ես – պիտիկատարես:—Դե, արի՛ գնա, արի գնա, — ասում են:Իսկ ես ժաժ չեմ գալիս. դեռ կարծում եմ հանաք է: Թուղթը ձեռիս շուռ եմ տալիս դեսուդեն: Տղերքն էլկարծում են վախենում եմ:—Չլի՞ վախենում ես…Նամուսս չվերցրեց:—Կատոլին թել կապեցեք գնամ.— ասում եմ:Էստեղ թէ` Վասիլի Վլասիչին ասենք – նոր (այսինքն վաշտապետին): Վասիլի Վլասիչը ակոպի մի ծերումնստած` պապիրոս էր շինում: Երկու տղա մոտեցան թե`—Թույլ տվեք, վաշե բլագորոդիյե, գնանք ջրհորից ջուր բերենք…—Ո՞ր ջրհորից, — ասում է:Տղերքը ցույց տվին մեր առաջին ջրհորը:Վաշտապետը բարկացավ:—Գժվե՞լ եք, ի՞նչ է, — ասում է, — ինչպես կարելի է, չէ՞ որ իսկույն կսպանեն: Նիկակ նիլզյա՛…Տղերքը թե`—Վաշե բլագորոդիյե, դուք թողեք միայն, ոչինչ էլ չի լինի: Էսպես կանենք, որ չտեսնեն:—Բայց ո՞վ է գնում, — ասում է:Թե` Բաղդասարը: Այսինքն` ես:Վաշտապետը մի քիչ չեմ ու չում արավ: «Ափսոս է տղեն» ասում է: Բայց վերջը տեսավ շատ են խնդրում, ծարավից մեռնում են, ճար չկա, ինքն էլ ծարավ` թողեց: Կանչեց ինձ իրա մոտ ու խրատեց:—Բայց էնպես գնա, — ասում է, — որ չտեսնեն հա՜… Կարո՞ղ ես…—Կաշխատեմ, — ասում եմ:Տղերքն ուրախացան: Կատոլը բերին, կտոր—կտոր թելեր իրար արին` ունկը կապեցին ու տվին ինձ:—Դե՛, քեզ տեսնենք:—Բարի ճանապարհ…—Հաջողությո՛ւն…Թելը դրի կատոլի մեջ, կատոլը ձեռս առա, սողալով անցա ակոպի թումբը` ու` չոքե—չոք, չոքե—չոք…Գնում եմ փորս գետնին քսելով, գնում եմ ծիտ տեսած կատվի պես: Փորսող եմ տալիս խոտերի միջով, ուկատոլը միշտ աջ ձեռքիս, գլխիս առաջ բռնած, որ եթե կրակեն էլ` կատոլին դիպչի… Միամի՜տ մարդ.կարծում էի կատոլից հետո ինձ չի դիպչի, կամ հենց եկած գնդակը կատոլի վրա է գալիս… Էսպես է.վախից խոտի շվաքումն էլ կպահվես… Գնում եմ, ու մի կողմից վախենում եմ, մի կողմից էլ ուզում եմանպատճառ գնալ, գնալ ի՛նչ էլ լինի: Անունի, պատվի խնդիր է:«Եթե ճակատիս գրած է, որ մեռնելու եմ էսպես տեղ, էսպես բանի համար, թող մեռնեմ, — ասում եմ, —ոչինչ, , , «:Մտածում եմ ու գնում. գնում եմ ու մտածում: Լավ է, կանաչ է. գնալու ժամանակ էնքան էլ չեմ երևում: Կանաչը էսպես մի թզից ավելի է: Էս կանաչները տափակացնելով սողում եմ… Արևն էլ վերևից էնպես էվառում, որ տերդ խնդա… Էնքան շոգից չեմ նեղվում, ինչքան քրտինքից… Քրտինքը ծլլում է երեսիցս, թափվել է ականջներիս ետևը… ուզում եմ սրբեմ` ձեռ կբարձրանա՜… Սիրտս խնոցու պես գցում էփորումս: Բայց գնում եմ էլի, գնո՜ւմ.— ավստրացիք դեռ չեն տեսնում… Շուտով հոգնեցի, փռվեցիկանաչների վրա… Հանգստացա ու նորից… Գնում եմ – էլի չեն տեսնում… Մի երկու անգամ նայեցիմերոնց կողմը. տեսնեմ` ետևիցս ծիկրակում են թաքուն, իսկ ավստրացիք – հե՜չ… ժաժ չեն գալիս. չենտեսնում… Էսպես, ախպերս, որ դուք եք, չոքեչոք սողալով հասա ջրհորին: Հասա ու մնացի քարիշվաքում: Բերանս էնպես է չորացել, որ թվում է` լեզուս կապ է ընկել… առաջ հլա էս քարի շվաքում միլավ շունչ քաշեցի, հանգստացա…. Նայեցի` ավստրացիք էլի չեն տեսնում: Լավ… ո՜նց ջուր հանեմ…Ջրհորի բերանը բարձր է: Մի արշինի չափ: Բարձրանամ թե չէ` տեսնելու են, որ տեսնեն թե չէ` կրակելուեն:Տերդ խնդա՜ Բաղդասար… Փորձեցի պառկած կատոլը կոխել ջրհորը – չեղավ: Ճար չկար, պիտիբարձրանայի…. մտածում եմ, մտածում ու չեմ իմանում, ի՛նչ անեմ: Վերջը, կեցցե՛ս Բաղդասար. մի բանմիտս ընկավ. աղլուխս: Լավ է` մոտս էր. հանեցի ու կանգնեցի: Կանգնեցի ու թափ տվի դեպիավստրացիք: Ավստրացիք իրարով անցան, գլուխները հանեցին ակոպից ու նայում են ինձ: Ես էլսպիտակ աղլուխս թափ եմ տալիս, որ չկրակեն… Մի կողմից թափ եմ տալիս, մի կողմից էլ կատոլըկախում են հորը. էդ որ տեսան` ավստրացիքս հրացանները բռնեցին: Ես աղլուխս թափ տալով մի քանիանգամ ձեռքս բերանս տարա… Ուզում եմ հասկացնել, որ ջուր եմ տանում, ծարավ ենք…Հասկացա՞ն, ի՛նչ էր – էլ չկրակեցին…Աչքերս նրանց կողմը` կատոլը կախ արի… Հիմի էլ արի տես, թոկը կարճ է, ջրին չի հասնում… Ի՞նչանեմ: Վերցրի գոտիկս կապեցի թոկի ծերի, հասավ: Ջուրը հանեցի, հանեցի ու նորից աղլուխս նրանցկողմը թափ տալով, կատոլն առած վազում եմ: Ո՜նց եմ վազում. ձի գցես` չես հասնի: Ես վազում եմ, իսկավստրացիք ետևիցս ծիծաղում են: Էդ ես հետո իմացա. տղերքը դուրբինով նայել էին, պատմեցին:Դեռ կես ճամփին եմ, — մերոնք «ուռա՜» կանչեցին:—Մալադե՛ց Բաղդասար, մալադե՛ց Բաղդասար: Հասա ու տղերանց հետ ինքս ծիծաղում եմ իմ արածիվրա…Բայց էդ ոչինչ: Դու էս ասա, թե մի կատոլ ջուրը քանի՞ մարդու ծարավ կկոտրի: Մի քանիսը խմեցին –հատավ: Մնացածներն էլ մնացին ծարավ: Դե, գիտեք, ծարավ մարդու մոտ ջուր են խմում` ավելի էծարավում: Ջուրը ամենից առաջ տվինք, իհարկե, մեր վաշտապետին, հետո ո՛վ ավելի ծարավ էր:Տղերքը թե` արի՛ Բաղդասար, մեկ էլ գնա… Խնդրում են, աղաչում:Մտածում եմ` գնա՞մ, չգնա՞մ: Ամեն անգամ պապը գաթա չի ուտի: Ավստրացիք են, քեռուս տվերքը չեն.մի անգամ թողին – լա՛վ, երկրորդ անգա՞մ… Մտածեցի ու ասի` արի մեկ էլ գնամ, ինչ կլի` կլի՛… Էդպեսժամանակ մարդ հարբածի պես է ըլում: Շաշի պես հավեսի էի ընկել…Էս անգամ վերցրի երկու կատոլ: Էլ ոչ թե սողում եմ առաջվա պես, կամ չոքե—չոք եմ գնում, այլկանգնած: Աղլուխս թափ եմ տալիս ու առաջ գնում: Ավստրացիք էլ նայում են: Կարծես սպասում են, թեմի բան պըտի ասեմ: Հասնում եմ ջրհորին, նորից մի քանի անգամ ձեռս բերանս եմ տանում, աղլուխսշարժում եմ ու կատոլը կախում: Ավստրացիքս էլի նայում են: Առաջվա պես էլի` ոչի՜նչ… Բան չենասում…Կատոլները լցրի ու ե՛տ աղլուխս թափ տալով բերի: Նոր տեղ էի հասել, մին էլ տղերքը թե`—Հրե՛ մի ավստրացի է գալի:Ես դառնամ` դրուստ: Մի ավստրացի շոր թափ տալով` գալիս է: Եկավ, եկավ ու – ըհը` — տեսնենք միանամ էլ ձեռին: Մերոնք թե`—Ջրի է գալի…Դրուստ որ: Եկավ ջրհորի մոտ կանգնեց ու ձեռի շորը թափ տվեց մեր կողմը: Մերոնք թե`—Այ տղա նրանք էլ են ծարավ էլել…Ու թե դուք ժաժ եք եկել էնտեղ, մերոնք էլ էնպես: Բան չարին: Ավստրացիս կռացավ, ջուր հանեց ուտարավ: Էդ որ մերոնք տեսան, սիրտ առան: Թե` տղերք, եկեք մեկ—մեկ գնանք ջուր բերենք: Բաղդասարը հո փոդրաթ չի արել… Ինչպես ասի – տղերանց մեծ մասը ծարավ էր դեռ: Էդ խոսքի վրաբոլորը թե`—Գնա՛նք:Վաշտապետին ասին: Էլի մի քիչ չեմ ու չում արավ, բայց թողեց: Տղերքը գնացին: Առաջ մեկ—մեկ, հետո` երկու—երկու… Էդ որ ավստրացիք տեսան` իրանք էլ եկան: Մենք գնացինք, նրանք եկան, մենքգնացինք, նրանք եկան, ու մին էլ տեսանք մեր զինվորների կեսը հրես ջրհորի գլխին: Մենք ուավստրացիք խառնվել ենք իրար: Խոսում ենք, բայց իրար չենք հասկանում: Հասկանում ենքնշաններով: Մենք ասում ենք` «Վադա խորոշ»: Նրանք էլ` «գո՛ւթ, գո՛ւթ»… Էդպես խոսում ենք, ջուր ենքհանում, խմում, իրար հյուրասիրում ու ծիծաղում… Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչի՞ էինքծիծաղում… Էնքանը գիտեմ, որ ուրախ էինք, շա՛տ էինք ուրախ… մինչև անգամ, երբ ջրից կշտացանք, սկսեցինք երես, ձեռներ լվանալ: Հետո ջրհորի էդ ժուրավլը կռացրինք, բարձրացրինք… Ինչպես երևումէր` երկար ժամանակ չէր բանել – ճռում էր, ճռճռում ու էնպես ձեներ հանում, ոնց որ հարյուր տարվահիվանդ: Դրա ճռճռոցի վրա ծիծաղում ենք, հանաքներ անում… Ավստրացիք էլի ինչ—որ բան ենհարցնում` չենք հասկանում: Նրանք «գո՛ւթ—գո՛ւթ», մենք «խարաշո՛, խարաշո՛»: Նրանք մեզ հացիկտորներ են տալիս, մենք նրանց պապիրոս: Ու էլի իրար ենք անցնում ու ժպտում:Չգիտեմ, ինչքան ժամանակ էր անցել – մի րոպե թե մի ժամ – մին էլ տեսնենք մեր դիրքերից ձեն են տալի.—Ռեբյատա՜…Ոնց ենք վազում` էլ դու պրծար: Ետ եկանք: Վաշտապետը ծիծաղում է:—Հը՞, կշտացաք, — ասում է:Մենք գլխով ենք անում:—Դա, վաշե բլագարոդիյե:—Իսկ ավստրացոց հետ ի՞նչ էիք անում, — հարցնում է:—Ոչինչ, — ասում ենք, — նրանց լեզուն չենք հասկանում:Նա գլուխն օրորում ու բեղի տակ ծիծաղում է: Հետո թե`—Լավ չի՞, — ասում է, — երբ մարդիկ էսպես մոտիկ բարեկամ են իրար:Նրա էս խոսքերի միտքը էդ ժամանակ լավ չհասկացա, բաց տղերանց հետ էլի գլխով արի:—Իհարկե, վաշե բլագարոդիյե…Էլ չխոսեց: Մենք էլ ծարավներս կոտրած, հանգստացանք: Նստել ու խոսում ենք, թե` ո՛նց պատահեց էսբանը, ո՛նց էլավ, որ ավստրացիք մեզ մոտ թողին ջրհորին: Մի քանիսը թե` «իրենք էլ ծարավ էին` դրահամար…»:Խոսում ենք մեզ համար, մին էլ` իրիկնապահին մի հրաման, թե պետք է առաջ գնանք, պետք է կրակել, կրակե՜լ… Արի տես, որ տղերանցից ոչ մինը սիրտ չի անում կրակելու: Ձեռներիս չի բռնում, հասկանո՞ւմեք: Քիչ առաջ իրար հետ ասում, ծիծաղում էինք, հիմի…. չի ըլնում: Վերջը մեզ զոռ արինք. կրակումենք, բայց վա՛յ էն կրակելուն… Մարդուն որ չես տեսել` ուրիշ բան է. կկրակես, կքշես` գնա, բայց որտեսել ես, հետը խոսել, էն էլ մի երկու ժամ առաջ – ուրի՛շ է: Չի ըլում… Կրակում ենք, բայց էնպես: Գցումենք օդի մեջ, գնում է… Կրակեցինք, կրակեցինք, բայց էլի էն, էլի էն: Առավոտը մենք մեր դիրքերումէինք, ավստրացիք իրենց: Բայց արի տես, թե բանից ի՞նչ դուրս եկավ: Մի օր անց` մեր վաշտապետինկանչեցին տարան: Նրանցից ետը մեր կապիտանը, նրա հետ էլ մի ուրիշ պարուչիկ եկան մեզ մոտ` խոսեցին: Կապիտանը, չոր, երկար մարդ էր` սարդ բնավորության տեր: Զինվոր տեսներ թե չէ` նկատողություն. «Ինչո՞ւ է գլխարկդ ծուռ». «Ինչո՞ւ լավ չբարևեցիր», «Ինչո՞ւ շորերդ, շինելդ լավ չեսկոճկել» ու էսպես բաներ: Եկավ սա ու սկսեց, թե՛ դուք, ասում է, եկել եք թշնամու դեմ կռվելու, պետք էկռվեք, ասում է, ինչպես կարգն է: Մի հավատաք, ասում է, էն մարդկանց, որ ձեզ կասեն, թե, ավստրացիք մեր բարեկամներն են: Սո՛ւտ է, ասում է, էդ բոլոր մարդիկ ստախոս են, դրանք հայրենիքիդավաճաններ են…»: Խոսեց, խոսեց ու վերջն էլ թե`«Ձեր վաշտապետը սրանից եդը սա կլինի»:Այսինքն` հետը եկած պարուչիկը: Խոսեց ու գնաց: Իսկ մեր վաշտապե՞տը` Վասիլի Վլասի՞չը: Ո՞ւրտարան, ի՞նչ եղավ… Հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը իմացանք, որ սպանել են… Մնացինքզարմացած, թե ինչո՞ւ: Նրանից էլ լավ մա՛րդ… Բոլորիս դրության մեջ մտնում էր, երբ մի բան էինքխնդրում` «չէ» չկար: Հիվանդ ժամանակներս գալիս էր մեզ տես, վիրավորված զինվորներին տանելուժամանակ համբուրում էր, հետո նամակներ էր գրում, սիրտ տալի (էդպես մի նամակ էլ ես եմ ստացել): Իսկ մնացածի հետ` ոնց որ ախպեր կգար ձեռը մեջքներիս կխփեր, կհարցներ` ո՞նց ենք, ի՞նչ ենք… Ուէն բաների համար սիրում էինք նրան… Բայց արի տես, որ «վատ մարդ» է եղել, ասում է: «Վատը» ո՞րնէ, ի՞նչ է արել: Էլի հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը, իմացանք` մեղքը է՛ն է, որ թույլ է տվել, ասումէ, իրա զինվորներին թշնամու զինվորների հետ խոսելու և չի թողել թշնամու վրա կրակեն… Էդ որիմացանք` կատաղեցինք: Էդքան էլ սո՜ւտ… Չէ՞ որ մարդը, ասում ենք, էդ բոլորն արավ, որ ծարավչմեռնենք: Էլ ինչո՞ւ է էդ սուտը: Խոսում ենք, բայց սրտներս էրվում է: Մտածում ենք, որ մարդը մերպատճառով սպանվեց: Մտածում ենք, բայց ամեն մեկիս սրտին կարծես մի քար է ընկել… Մի օր էլ հինգ—վեց հոգի խոսում ենք էսպես, զարմանում, զայրանում, թե էդպես մի բան… Տղաներից մեկը վեր կալավթե` «Էդ բոլորը մեր կապիտանի գործն է»: Մթամ սպանելու պատճառը նա է եղել: Մտածում ենք –դրուստ որ – բոլորը նրա գործն է: Կարող էր, չէ՞ ձեն չհանել, իմացածը ուրիշների` մեծերի – ականջըչգցել, եթե դրուստ էլ ըլներ էն, ինչ ասում էին: Ուր մնաց որ` սուտ… Մեր մեջ կային ռուս, խախոլ, հայ, վրացի, լատիշ: Բոլորն էլ հավասար ցավում են. «Խե՜ղճ մարդ»… «Խե՜ղճ Վասիլի Վլասիչ»… Ցավում ենքու չենք իմանում ի՛նչ անենք… Մի օր էլ էսպես հինգ—վեց հոգով խոսում ենք, մեր ռուսը – Պավլուշա էինքասում – վեր կացավ թե` «դրան էլ, ասում է, նրա օրը պիտի գցել»: Վրացի Դաթիկոն էլ է՛ն կողմից. «Ուղիղ է, ասում է, պե՛տք է…»:Անցավ մի շաբաթ, ավստրացիք առաջ եկան, նորից ետ գնացին, ու էս անգամ, երբ ետ գնացին` մենքմեր դիրքերը հասցրեցինք ջրհորին: Ու հենց էդտեղ մի գիշեր, երբ կապիտանը, ամեն անգամվա պես, եկել էր պրավերկի, մեր տղերքը, կրակոցի ժամանակ, ևս—ևս արին դրան…Ու երբ առավոտը դրա մարմինը գտան ջրհորի մոտ, բոլորն էլ կարծեցին, որ անցնելու ժամանակավստրացիք են խփել:Էդպես էլ գրեցին գազեթներում…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s