Դառգետ․ Քրաֆթ Գարեջրի Առաջին Գործարանը Հայաստանում

Վերջին տարիներին քրաֆթ գարեջրի արտադրությունը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ Քրաֆթ գարեջրի արտադրությունը հիմնականում կազմակերպվում է հենց գարեջրատան ներսում և փոքր ծավալով՝ շեշտադրումը դնելով ինքնատիպ համի և բարձր որակի վրա։ «Դառգետը» Հայաստանում արտադրվող քրաֆթ գարեջրի առաջին փորձն է։ Այն իր պատմությունը սկսել է 2016 թվականին նույնանուն գործարան-ռեստորանում։ Հաջողությունն ու մեծ պահանջարկը «Դառգետին» ստիպեցին ընդլայնել արտադրությունը և հիմնել ժամանակակից քրաֆթ գարեջրի գործարան Հայաստանում։

«Դառգետ» քրաֆթ գարեջրի գործարանի ճարտարապետական նախագիծը իրականացրել է «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը։ «Ստորակետի» համար այս առաջարկը հետաքրքիր մարտահրավեր էր, որովհետև պիտի ստեղծեին ու իրականացնեին Հայաստանում առաջին քրաֆթ գարեջրի գործարանի նախագիծը։ Նախագծի իրականացման համար «Ստորակետը» ուսումնասիրել է համաշխարհային նորագույն գարեջրի գործարանների բարձրակարգ շինությունները։

Պատվիրատուն հստակ խնդիր էր դրել արվեստանոցի առաջ գործարանը պետք է ներառեր ռեստորան և այգի։ Արդյունքում գործարանը նախագծվեց և կառուցվեց որպես երկու առանձին կից շինությունների՝ արտադրամասի և ռեստորանի համալիր, որը ներառում է նաև գարեջրի այգի։

Գործարանի կոնստրուկցիան մետաղական է։ Հավաքովի մետաղական շրջանակները կրում են սենդվիչ պանելային պատերը, տանիքը և երկհարկ հատվածներում երկաթբետոնե ծածկը։ Թե՛ արտադրամասը, թե՛ ռեստորանը ունեն մասնակի երկհարկ հատված։ Երկրորդ հարկերը անտրեսոլային են։ Արտադրամասի առանցքային չափերն են 21×80մ (2050քմ)։ Այն մեկ հարկանի կառույց է, որի բարձրությունը չի գերազանցում 9․5մ։ Արտադրամասում՝ 4-9 առանցքներում, 6մ լայնությամբ անտրեսոլային հարկն է՝ նախատեսված օֆիսային տարածքի համար։ Ռեստորանի շենքի առանցքային չափերն են՝ 17×32մ (760 քմ)։ Այն ևս մեկ հարկանի կառույց է՝ նույն բարձրությամբ և անտրեսոլային հարկով։

«Դառգետ» քրաֆթ գարեջրի գործարանը կառուցվել է Սևան տանող ճանապարհին՝ Մ4 մայրուղու վրա՝ Երևանից 9կմ հեռավորության վրա, և գրավում է 3․500 քմ տարածք։ Այն պարսպապատված չէ, ինչպես սովորական գործարանները․ մուտքը գործարանի տարածք ազատ է բոլոր ցանկացողների համար։ Սակայն սա այս գործարանի միակ առանձնահատկությունը չէ․ քրաֆթ գարեջրի գործարանի ֆասադը ապակեպատ է․ ապակիներից այն կողմ երևում է քրաֆթ գարեջրի արտադրության ամբողջ գործընթացը։ «Ստորակետի» մտահղացմամբ ապակեպատ դիզայնը, բնական լուսավորման հարցը լուծելուց բացի գործարանը դարձնում է ավելի գրավիչ ու ինքնատիպ, և ըստ էության փոխարինում է գովազդային վահանակին․«Ի՞նչ կարիք կա գովազդ տեղադրել վահանակի կամ արտաքին շինության վրա, եթե «վարագույրից այն կողմ» ծավալվող արտադրությունն ինքնին կարող է հիանալի գովազդ լինել։ Այսպես զարգացավ գարեջրի թափանցիկ, ցուցադրվող գործարան ստեղծելու գաղափարը, որն էլ դարձավ «Դառգետ» գարեջրի գործարանի վերջնական դիզայնի հիմնական առանձնահատկությունը։ Շինության դիմացի հատվածը, որտեղ ծավալվում է բուն արտադրությունը, մենք ամբողջովին պատեցինք ապակիով։ Այս կերպ մենք հասանելի դարձրեցինք գարեջրի արտադրման գործընթացը բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ էին ընդունել քրաֆթ գարեջրի արտադրությունը որպես արվեստի ցուցադրություն ներկայացնելու գաղափարը»։

Արտադրամասը և ռեստորանը անջատված են նեղ և երկար բացօթյա ապակեպատ միջանցքով, և այստեղից ևս ռեստորանում նստած այցելուն կարող է ապակե պատերի միջով հետևել իր սեղանին դրված գարեջրի արտադրման ամբողջ գործընթացին։ Ապակեպատ այս միջանցքը տանում է ետնամասում գտնվող գարեջրի այգի և բացօթյան սրճարան (685 քմ․)։ Գործարանի դիմաց և հետնամասում կան ավտոկայանատեղեր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s