Ամանորյա ճամփորդություն դեպի Էջմիածին նախապատրաստական աշխատանք

Վաղարշապատ (առավել հայտնի է Էջմիածին անվանումով), քաղաք ՀայաստանիԱրմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։ Վաղարշապատում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։

Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։

Վաղարշապատի քաղաքապետը Դիանա Գասպարյանն է: [2]։


Հնավայրեր Վաղարշապատի տարածքումԽմբագրել

Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մ.թ.ա. 6-3 հազարամյակներից։ Այդ տարածքներում են գտնվում էնեոլիթյան (պղնձեքարեդարյան) ժամանակաշրջանի այնպիսի հնավայրեր, ինչպիսիք են Շրեշ բլուրըՄոխրբլուր, Թեղուտը, Մեծամորը և այլն, ու հայտնաբերվել են հնագիտական ամենաբազմազան և հարուստ առարկաներ։ Վաղարշապատում և նրա շրջակայքում կան նաև հնագույն դամբարանադաշտեր, որոնք ևս անկասկած են դարձնում տվյալ բնակավայրի հնամենի և նշանավոր լինելը։

Առաջին գրավոր տեղեկություններԽմբագրել

Վաղարշապատի տարածքի և նրա շրջակայքի մասին առաջին գրավոր տեղեկությունները ավանդել է Բիայնայի (Վանի) թագավոր Ռուսա Բ-ն (մթա 685-645)՝ կոչելով նրան Կուարլինի կամ Կուտուրլինի հովիտ, որի ոռոգման համար նա մեծ ջանքեր է ներդրել[8]։

3-րդ դարի վերջերի Վաղարշապատի քաղաքային նկարագրի մասին ստույգ տեղեկություններ է հաղորդում Ագաթանգեղոսը։ Նրա պատմության և վերջերս կատարված պատմա-հնագիտական ուսումնասիրությունների հիմամբ կարելի է ընդհանուր գծերով պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանի Վաղարշապատի մասին։

Քաղաքը տարածվել է պարիսպներով ամրացված միջնաբերդի շուրջը[9]։ Այժմ արդեն կասկած չկա, որ միջնաբերդի տարածքը, ընդհանուր աոմամբ, համընկել է էջմիածնի վանքի ներկայումս զբաղեցրած տարածքին[10][11][12]։

Քաղաքի դիրքԽմբագրել

Վաղարշապատը և նրա մերձակա տարածքները հին և միջին դարերում մտնում էին Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ, տեղագրորեն հանդիսանում է Արարատյան դաշտի կենտրոնը՝ Քասաղ գետի միջին և ստորին հոսանքների շրջանում։

Վաղարշապատը Արևելքի մեծ քաղաքների նման շրջապատված էր պարսպով, որի կենտրոնում շուկան էր։ Քաղաքի մեջ էր առնված նաև միջնաբերդը, ներսում՝ արքունի ապարանքը և մայր տաճարը, իսկ քաղաքի պարիսպներից դուրս քաղաքի արվարձաններն էին։ Պարիսպների ներսում ապրում էր ազնվականությունը և իշխող դասը, իսկ պարիսպներից դուրս՝ աշխատավորությունը։ Արվարձանները ևս ունեցել են իրենց շուկան և արհեստավորական թաղերը։

Վաղարշապատը հնագույն դարերից սկսած համարյա անընդմեջ երկրորդ կամ զուգահեռ մայրաքաղաքի դեր է կատարել։

Վաղարշապատի դերի բարձրացումը առաջնակարգ մայրաքաղաքի աստիճանի հետևանքն էր այն բանի, որ 301 թ-ից այն դարձավ քրիստոնեական Հայաստանի հոգևոր կենտրոնը, նաև կաթողիկոսական նստավայրը։ Բավական է ասել, որ այստեղ է բացվել Մաշտոցյան առաջին դպրոցը, այստեղ է հաստատվել (480 թվականին) առաջին հայկական պետական-պաշտոնական մատենադարանը։

Հետագա դարերում (բացառյալ Բագրատունիների թագավորության ժամանակ) Վաղարշապատը աստիճանաբար անշքացավ, դարձավ աննշան և խղճուկ մի բնակավայր։ Քաղաքը նոր շունչ և վերակենդանություն է առնում, երբ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը Սսից տեղափոխվեց Էջմիածին։ Այսուհետև Վաղարշապատ-Էջմիածինը նորից դարձավ Հայոց ոչ միայն կրոնական, այլև, ինչ որ չափով նաև վարչական կենտրոնը։ 1828 թ-ից, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Վաղարշապատը (Էջմիածին) դարձավ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կենտրոնը, մինչև 1930 թվականը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s