Իդեալ (կատարելատիպ, մտատիպար), այնպիսի մտապատկեր կամ պատկերացումների համակարգ, որոնցում արտահայտվում են անձի բարոյական, գեղագիտական, հասարակական ըմբռնումների և կատարելության մասին պատկերացումները։ Եթե իդեալն անձի համար դառնում է նաև նպատակ, ապա ակտիվացնում է նրան, որոշակի ուղղվածություն է հաղորդում նրա գործունեությանը։ Իդեալները կարող են մարդու համոզմունքների հիմնական բաղադրիչները դառնալ։