Ճամբորդություն դեպի համալսարան

Ճամբորդություն դեպի համալսարան

Մենք ամսի 28-ին ընկեր Գեղամի և ընկեր Նելլիի հետ գնացինք Մանկավարժական համալսարան։ Հասնելուն պես բոլորով հավաքվեցինք և մտանք ներս։ Գնացինք և ճանոթացանք քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաներին։ Քիմիայի լաբարոտարիայում արեցինք շատ հետաքրքիր փորձեր որոնցից ես մեծ բավականություն ստացա։ Հետո գնացինք կենսաբանության սենյակ և այնտեղ լուսային մանդրաֆիտակով հետազոտեցինք տարբեր պատրաստուկներ։ Վերջում տեսա մի շատ հետաքրքիր պատրաստուկ թելային ջրիմուռ։ Այդ ամենից հեգո գնացինք աշխարհագրության լսարան, այնտեղի ուսուցչուհին ընկեր Հովհանիսյանը մեզ ծանոթացրեց շատ իրերի հետ։ Ծանոթացանք՝ կողմնացույցի, մազային խոնավացույցի, հեռադիտակի, խոնավաչափի, մետրի, տեսանք մի հետաքրքիր կողմնացույց,որը միայն ցույ էր տալիս հայելիով։ Ծանոթանք նաև հետաքրքիր քարերի հետ՝ վանական սև քար, քար որի վրա կար արծիվի ոտքի հետքեր։ Հետո գնացինք գրադարան և այնտեղի ղեկավարը մեզ ծանոթացրեց ամենի հետ։ Համալսարանում կա 190 գիրք, 4 գրադարանով։ 1922 թվ. , ընթերցասրահ ղեկավարը եղել է քահանա։ 1922 թվ. բացվել է համալսարանը, որը ունեցել է 18 ռեկտոր, 1-ը Աշոտ Շավարշյան, իսկ հիմա Ռուբեն Միրզախանյանը։ Այնտեղ կան շատ ֆակուլտետներ ՝գեղարվեստական, մաթեմատիկայի, ֆիզիկայի, պատմության, իրավագիտության, կենսաբանության քիմիայի, աշխարհագրության, հոգեբանության, կուլտուրայի, բանասիրության, հատուկ կրթության, սկզբնական կրթություն։ Վիկտոր Համբարձումյանը համալսարանում ուսանել է երկար տարիներ։ Այնտեղ տեսանք նաև ուսումնական աստղադիտարան։ Տեսանք նաև՝ հաշվիչ սարք, բյուրեղ, որը աճեցվել է արհեստական եղանակով։ Այդ համալսարանն են ավարտել նաև՝ Հրանտ Մաթևոսյանը, Սերո Խանզադյանը, Հովհաննես Շիրազը։ Այնտեղ կար նաև Խաչատուր Աբովյանի ֆիլմը որում նա պատմում էր իր մասի, որը տևում է 4 իոպե։ Ես մեծ բանականություն ստացա այդ ամենից և շատ շնորհակալ եմ ընկեր Նելլիին և ընկեր Գեղամին մեզ անդպիսի լավ օր անցկացնելու համար;

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s