Քոլեջի 1-ին կուրսերի քննական առաջադրանք
1․Կարդա՛ ավանդությունը և կատարի՛ր առաջադրանքները։
Աշխարհի ամենագեղատեսիլ յոթ անկյուններից մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի վանքը: Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան: Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:
-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը: -Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:
Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:
1.Համացանցից գտի՛ր տեղեկություններ Հաղարծնի վանքի մասին, 4-5 նախադասությամբ շարադրիր:
Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀայաստանիՏավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Այժմ Հաղարծին վանքը վերանորոգում է Համահայկական հիմնադրամը Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օգնությամբ։ Հաղարծինը և Գոշավանքը Դիլիջանի ազգային պարկի հսկողության տակ են:
2.Որո՞նք են ‹‹քարե և կանաչ հուշարձանները››:
քարե հուշարձանները տաճարներն են ու վանքերը,իսկ կանաչ հուշարձանները ծառեր և բնություն:
3.Ինչպե՞ս ես հասկանում ‹‹ Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը›› նախադասությունը: Մի քանի նախադասությամբ շարադրի՛ր մտքերդ այս նախադասության շուրջ։
Տաճարը այն վայրն է,որտեղ մարդիկ մեղքերի թողություն են անում,այսինքն հոգին քաղցրացնում են,մաքրում են,իսկ ընկուզենու բերքը քաղցր է նաև հոգևոր:
4.Դո′ւրս գրիր տեքստից բոլոր հատուկ գոյականները և թվականները։
Յոթ,Դիլիջան,տասնութ,Հաղարծնի,1281,Սուրբ Աստվածածին,700
5․Ընդգծված բառերի առջևից փակագծերում ավելացրո՛ւ տեքստի իմաստին համապատասխան ածականներ։
Եվ հեռվում բարձր լեռներն էին սուզվել խուլ լռության մեջ ձյունապսակներով։ քարքարոտԱպառաժներից գլխիվայր նետվում էին ջրերը և ուժեղ դղրդոցով լցնում անձավները, ուրվախկոտ այծյամներն էին հանգիստ առնում։ Լեռների ոտների տակ Սնդուսի ծովն էր հեռվում, ուր կապտագույն կոհակները քնքշորեն խփում էին իրենց կուրծքը կապույտ ափերին, ապա սուրում դեպի հեռավոր կղզիները։ Այնտեղ գույնզգույն ծաղիկներն էին խնկում և սպիտակ արմավենիներն էին հովերի մեջ։
6․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր տեքստին համապատասխան հոմանիշներով։
Փառանձեմին վշտացնում և գաղտնի մաշում էին Վասակի այդ արատները, որոնք, զգում էր նա, աղետ պիտի բերեն մի օր երկրին։ Եվ եթե Վասակը բռնակալ, անտանելի մարդ, անհավատարիմ ամուսին էր իր ամրոցում, գոնե ազգի գործերում լիներ հավատարիմ, անձնվեր ու օգտակար։ Այդ էլ չկար։ Իսկ դա մեծ վերք էր հայրենասեր տիկնոջ համար։
Փառանձեմին տառապեցնում և ծածուկ Վասակի այդ արատները, որոնք, զգում էր նա, փորձանք պիտի բերեն մի օր երկրագնդին։ Եվ եթե Վասակը բռնակալ, տղամարդ էր իր բերդում , գոնե ազգի գործերում լիներ վստահելի, անձնազոհ ու շահավետ։ Այդ էլ չկար։ Իսկ դա հսկա խոց էր ազգասեր կնոջ համար։
7․Ա խմբում եղած դարձվածքների բացատրությունները գտի՛ր գտիր Բ խմբից․
Ա․Երկինք բարձրացնել, սիրտը փափկել, դատաստան տեսնել, արյունը գլխին խփել, հալից ընկնել, ձեռքը պակաս, սիրտը թունդ լինել, սիրտ տալ, աչքի սուրմա թռցնող, գիրկը դառնալ։
Բ․ Հուզվել, պատժել, երկրպագել, աղքատ, հուսադրել, գող, վերադառնալ, բորբոքվել, ուժասպառվել, մեղմանալ։
երկինք բարձրացնել-ուրախանալ
սիրտը փափկել-մեղմանալ
դատաստան տեսնել-պատժվել
արյունը գլխին խփել-բորբոքվել
հալից ընկնել-ուժասպառվել
ձեռքը պակաս-աղքատ
սիրտը թունդ լինել-հուզվել
սիրտ տալ-հուսադրել
աչքի սուրմա թռցնող-գող
գիրկը դառնալ-վերադառնալ