ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները
Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ
բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը,
կենսաբանությունըկենսոլորտը, տնտեսագիտությունը մարդկային հասարակության
տնտեսական ոլորտը և այլն: Մինչդեռ աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական, հասարակական և բնահասարակական: Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝ ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական լանդշաֆտ և այլն), Բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը (տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն), գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը (մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն): Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը: Բնական միջավայրի խելամիտ օգտագործման ու վերափոխման ուղիների բացահայտումը դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը: Աշխարհահամակարգերի զարգացման միտումների, մարդու ազդեցության հետևանքով դրանցում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս իրականացնելու աշխարհագրական կանխատեսումներ: Ժամանակակից աշխարհագրությանը բնորոշ է ուսումնասիրության համակարգային մոտեցումը, երբ բազմակողմանի վերլուծության են ենթարկվում բնական և հասարակական երևույթների ու բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը: Աշխարհագրության վերափոխիչ– կառուցողական խնդիրներից են նաև բնահասարակական տարածական տարբեր համակարգերի ¥մարդածին լանդշաֆտներ¤ նախագծումն ու ծրագրումը, հասարակության տարածքային կազմակերպման բարելավումը: Ներկայումս աշխարհագրության մեջ լայն տարածում են ստանում համաաշխարհագրական այն գիտելիքները, որոնք ընդգրկում են և՛ բնական, և՛ հասարակական բաղադրիչներ: Աշխարհագրական գիտելիքների միասնացման արդյունքում զարգանում է ընդհանուր աշխարհագրությունը: Ընդհանուր աշխարհագրությունը ձևավորվում և զարգանում է երեք հիմնական ուղղություններով: Առաջինը բնության և հասարակության փոխազդեցության ուսումնասիրման ու վերլուծության ուղին է: Մի կողմից ուսումնասիրվում են հասարակության զարգացման ու տարածքային կազմակերպման վրա բնական միջավայրի ազդեցությունները (արդյունավետ բնօգտագործման հիմնահարցերը), մյուս կողմից բնական միջավայրի վրա հասարակության
ազդեցությունները (բնապահպանական հիմնահարցերը): Երկրորդը բնական և
հասարակական երևույթների տարածքային վերլուծության ուղին է: Ուսումնասիրվում են
այդ երևույթների տարածքային կազմակերպման ընդհանուր գծերն ու
օրինաչափությունները: Երրորդը երկրագրական և տարածաշրջանային վերլուծության
ուղին է: Համալիր ուսումնասիրվում են երկրների և տարածաշրջանների բնությունն ու
հասարակությունը՝ իրենց բաղադրիչներով:
 Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում
Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝ աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտությունհասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և
հետազոտության առարկաներով: Այս երկու ճյուղերը միավորվում են
քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ: Վերջինս ուսումնասիրում է այն
օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական, թե՛
հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար:
Բնական աշխարհագրության կազմում առանձնանում են համալիր գիտություններ,
որոնք ուսումնասիրում են ոչ թե բնության կամ աշխարհագրական թաղանթի առանձին
բաղադրիչները, այլ դրանց փոխազդեցությամբ ձևավորված համալիրները: Դրանք են
ընդհանուր ֆիզիկական աշխարհագրությունը ¥երկրագիտություն),
հնէաաշխարհագրությունը, լանդշաֆտագիտությունը, մայրցամաքների և օվկիանոսների
աշխարհագրությունը:
Հասարակական աշխարհագրությունը սերտորեն կապված է հասարակական
գիտությունների՝ տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, պատմության
հետ: Դրանց հետազոտության առարկան մարդկային հասարակությունն է՝ իր առանձին
ոլորտներով: Հասարակական աշխարհագրության հետազոտության առարկան
հասարակության տարածքային կազմակերպումն է՝ ամբողջությամբ վերցրած և ըստ
հասարակության առանձին ոլորտների տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլն:
 Աշխարհագրական հետազոտության մեթոդները
Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են
հավաստի և իրական լինել, եթե ստացվել են գիտական հատուկ մեթոդներով: Գիտական
հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի ու գործողությունների
ամբողջությունն է, որի կատարումն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար:
Աշխարհագրության գիտական հետազոտությունների մեթոդները կարելի է խմբավորել
հետևյալ կերպ:

  1. Համագիտական մեթոդներ. նկարագրական, մաթեմատիկական, համակարգային և
    այլն: Կիրառելի են գիտության բոլոր ճյուղերում:
  2. Կոնկրետ գիտական մեթոդներ. կիրառվում են գիտության որոշակի ճյուղերում:
    Օրինակ՝ բնական աշխարհագրության համար՝ երկրաֆիզիկական,
    հնէաաշխարհագրական, իսկ հասարակական աշխարհագրության համար`
    վիճակագրական, տեխնիկատնտեսական մեթոդները:
  3. Տեղեկույթի ստացման մեթոդներ. տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ ու
    գործողություններ: Օրինակ՝ լաբորատոր, հեռաչափական դիստանցիոն, դաշտային
    դիտարկումների, հարցաթերթային հարցումների մեթոդները:
  4. Տեղեկույթի էմպիրիկ (փորձային) և տեսական ընդհանրացումների մեթոդներ.
    դասակարգման, շրջանացման, քարտեզագրման, գնահատման, համեմատական
    մեթոդները և այլն:
  5. Տեղեկույթի մշակման մեթոդներ. տեղեկույթի մշակումը, պահպանումն ու փոխանցումը
    համակարգիչների օգտագործմամբ:
    Աշխարհագրական հետազոտության մեթոդները կարող են լինել մասնավոր
    աշխարհագրական և համաաշխարհագրական: Համաաշխարհագրական առավել
    տարածված մեթոդներից են նկարագրականը, համեմատականը, դաշտայինը,
    վիճակագրականը, քարտեզագրականը, մաթեմատիկականը, օդատիեզերականը,
    աշխարհագրական տեղեկատվականը և այլն: Նկարագրական մեթոդը գիտական
    ճանաչողության հնագույն մեթոդներից է:
    Աշխարհագրական յուրաքանչյուր օբյեկտի ճանաչողություն սկսվել է
    նկարագրությունից: Աշխարհագրության մեջ մինչև XVIII–XIX դարերը տիրապետել է
    էմպիրիկ նկարագրությունը: Դրա հիմքում «Ինչ տեսնում եմ, դրա մասին էլ գրում եմ»
    սկզբունքն է, այսինքն՝ փաստագրական մոտեցումը: Աշխարհագրության զարգացմանը
    զուգընթաց էմպիրիկ նկարագրությունը փոխարինվել է գիտական նկարագրությամբ:
    Խոշոր ճանապարհորդություններն ու արշավանքները կատարվում էին որոշակի
    գիտական նպատակներով: Նկարագրական մեթոդներից է նաև պատմական մեթոդը:
    Հայկական աշխարհագրության մեջ գիտական պատմական–նկարագրական մեթոդն
    օգտագործվել է Ղևոնդ Ալիշանի կողմից՝ Հայաստանի նահանգների մասին (Այրարատ,
    Շիրակ, Սիսական) պատմաաշխարհագրական աշխատությունների ստեղծման
    ընթացքում:
    Համեմատական աշխարհագրական մեթոդի էությունն այն է, որ համեմատելով
    աշխարհագրական տարբեր օբյեկտներ՝ փորձում են բացահայտել դրանց զարգացման
    ընդհանուր օրինաչափությունները և տարբերությունները:
    Համեմատական աշխարհագրական մեթոդն ունի երկու սկզբունք:
    Առաջին՝ համեմատվում են այնպիսի օբյեկտներ, որոնք ընդհանրություն ունեն, իրենց
    էությամբ ու բովանդակությամբ միատեսակ, հետևապես՝ համեմատելի են: Օրինակ՝
    համեմատվում են պետությունը՝ պետության, մայրաքաղաքըմայրաքաղաքի, մարզը
    մարզի, լիճըլճի հետ: Երկրորդ՝ համեմատվում են օբյեկտների առավել էական հատկանիշները: Օրինակ՝ քաղաքների էական հատկանիշներ են աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը, գործառույթները, հատակագիծը, իսկ լճերինը ծագումը, մակերեսը, խորությունը, ջրի
    ջերմաստիճանը, աղիությունը, օրգանական աշխարհը:
    Համեմատական աշխարհագրական մեթոդը հնարավորություն է տալիս
    որոշելու աշխարհագրական օբյեկտների զարգացման պատճառները, գնահատելու
    զարգացման պայմաններն ու հեռանկարները, լուծելու աշխարհագրական օբյեկտների
    դասակարգման խնդիրը՝ ըստ ընդ
    հանուր և էական հատկանիշների: Օրինակ՝ լճային գոգավորություններն՝ ըստ ծագման,
    քաղաքներն՝ ըստ մարդաշատության և այլն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s