«Լոռեցի Սաքո» պոեմը առաջին անգամ հրատարակվել է Մոսկվայում լույս տեսնող Բանաստեղծություններ ամսագրի՝ 5-20 էջերում: Պոեմը երկրորդ տարբերակը առանձին գրքով տպագրվել է 1896 թվականին՝ Թիֆլիսում[1]:
Պոեմի առաջին տարբերակը Թումանյանը գրել է 1889 թվականին:
Պոեմի առաջին և երկրորդ հրատարակությունների մեջ Թումանյանը տողատակերում ծանոթագրություններ է տվել, որտեղ բացատրել է գյուղական կենցաղի և բարբառի հետ կապված բազմաթիվ հասկացություններ:
Սյուժե
Սաքոն մի հուժկու հովիվ էր, ումից անգամ գող ու գազաններն էին վախենում: Սաքոն մի ընկեր ունի, ում հետ ամեն անգամ պահպանում է հոտը, սակայն այդ անգամ նրա ընկերը այդտեղ չէր, գուցե կարոտել էր իր նշանածին կամ էլ զոքանչի ձվածեղ էր ուզում ուտել:
Սաքոն միայնակ նստել էր բուխարու մոտ և հիշում իր տատի պատմությունները.
Ու հիշելով այս ամենը՝ Սաքոն սկսում է ամեն բանից վախենալ․ նրան թվում էր, որ դռան հետևից մեկը իրեն է մատնացույց անում: Ի վերջո Սաքոն խելագարվում է: