Հովհաննես Թումանյանի ամենավաղ ստեղծած պոեմներից է: Առաջին անգամ հրատարակվել է 1892 թվականին Մոսկվայում լույս տեսնող «Բանաստեղծություններ» ժողովածուի 11-րդ հատորի 136-146-րդ էջերում: Այնուհետև տպագրվել է Թիֆլիսի «Բանաստեղծություններ» ժողովածուի 83-90 էջերում
1892 թ. պոեմի առաջին հրատարակարված տարբերակ ուներ «Մարո (Գյուղացի մանկան պատմությունը)» վերնագիրը: «Թիֆլիսի բանաստեղծությունները» ամսագրում հրատարկված երկրորդ տարբերակում ենթարկվել է լեզվական կառուցվածքային նշանակալի վերամշակման: Պոեմից հանվել է ավելորդ կենցաղային մանրամասները, և պոեմի նախնական 204 տողից մնացել է 158 էջ :
Պոեմի կենսական հիմքը նահապետական բարքերով ապրող գյուղի աղջիկների վախահաս բռնի ամուսնության և կնոջ ստրկական վիճակի փաստերն են:
«Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ պահպանվել է պոեմի ստեղծման կոնկրետ շարժառիթի մասին Թումանյանի վկայությունը: Այնտեղ նշված է. «1. Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն»: Ինչպես տասնամյակներ առաջ վկայել են Ն. Թումանյանն ու Ա. Ինճիկյանը, Անտոնյան Սաքոյի դստեր հետ կապված նույն դեպքը մինչև այժմ էլ Դսեղում պատմում են»:
Սյուժե
Իննամյա Մարոն ամուսնանում է հասուն Կարոյի հետ: Սկզբում Մարոյին դուր է գալիս Կարոյի բերած քաղցրավենիքը, սակայն առաջին գիշերվանից հետո Մարոն բախվում է հասուն կյանքի և ամուսնական դժվարություններին: Մարոն փախչում է տնից և վերադառնում հայրական տուն, սակայն հայրը չի ընդունում Մարոյին, հաշվի առնելով հասարակության կարծիքը, նահապետական «օրենքները» և վռնդում է նրան: Հուսալքված Մարոն չի դիմանում և նետվում է անդունդը: Նրա մայրը այդպես էլ չի հասկանում Մարոյի ինքնասպանության պատճառը՝ ասելով