ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ՈՒ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Երկրների թիվն աշխարհի քաղաքական քարտեզում աճման միտում ունի: Այն առավել
աճել է 20–րդ դարի ընթացքում: Դա պայմանավորված էր նախ և առաջ Առաջին և
Երկրորդ համաշխարհային պատերազմների հետևանքով տեղի ունեցած
փոփոխություններով: Միայն 1945–2002 թթ. ընթացքում անկախություն են ձեռք բերել
103 գաղութներ: Խորհրդային Միության, Հարավսլավիայի և Չեխոսլովակիայի փլուզումը
XX դարի 90–ական թվականներին քաղաքական քարտեզում երկրների թվի նոր
ավելացման պատճառ դարձան: Ներկայումս աշխարհում երկրների թիվը տատանվում է
230–240–ի սահմաններում: Քանակական փոփոխությունների հետ միաժամանակ տեղի
են ունենում նաև կարևոր որակական տեղաշարժեր: Այսպես՝ եթե 1900 թ. աշխարհում
կար 57 անկախ (ինքնիշխան) պետություն, Երկրորդ համաշխարհային պատերազմի
նախօրեին՝ 91, իսկ այժմ այդ թիվը հասնում է 194–ի:
Աշխարհի երկրների այսպիսի մեծ թվաքանակի պայմաններում անհրաժեշտ է լինում
կատարել դրանց դասակարգումը քանակական այնպիսի ցուցանիշների հիման վրա,
ինչպիսիք են բնակչության թիվը և տարածքի մեծությունը: Ըստ տարածքի մեծության՝
ընդունված է երկրները բաժանել գերխոշոր (երկիր–հսկաներ), խոշոր, միջին, ոչ մեծ և
միկրոպետություններ (գաճաճ) խմբերի: Օրինակ՝ Եվրոպայում խոշոր պետություն կարող
է համարվել Ֆրանսիան, միջին՝ Մեծ Բրիտանիան, ոչ մեծ՝ Մակեդոնիան,
միկրոպետություն՝ Սան Մարինոն: Հսկա երկրները աշխարհում յոթն են (աղ. 4), որոնք
ունեն ավելի քան 3 մլն կմ2 տարածք: Սրանց բաժին է ընկնում երկրագնդի ցամաքային
տարածքի 44%–ը:
Նմանատիպ կերպով կարելի է աշխարհի երկրները խմբավորել նաև ըստ բնակչության
թվի: Աշխարհում 11 երկիր համարվում է հսկա (աղ. 5): Դրանք ունեն 100 մլն–ից ավելի
բնակչություն: Այս երկրներին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 60%–ից ավելին:
Երբեմն երկրները դասակարգվում են նաև ըստ
աշխարհագրական դիրքի: Ըստ այդ ցուցանիշի՝
առանձնացնում են ծովափնյա երկրներ ու դեպի ծով
ելք չունեցող երկրներ: Ցամաքային երկրները շատ
են հասարակածային Աֆրիկայում, Եվրոպայում և
Ասիայում: Աշխարհի յուրաքանչյուր երկրի բնորոշ
են որոշակի ինքնատիպ, անկրկնելի
առանձնահատկություններ, սակայն այլ երկրների
հետ ինչ–ինչ նմանատիպ գծերի բացահայտման միջոցով կարելի է առանձնացնել

երկրների որոշակի տիպեր և խմբեր: Ի տարբերություն դասակարգման, որի դեպքում
հիմք են ընդունվում առավելապես քանակական ցուցանիշները, տիպաբանության համար
սովորաբար հիմք են ընդունվում առավել կարևոր որակական հատկանիշները, որոնք
բնորոշում են այս կամ այն երկրի տեղը աշխարհի քաղաքական և տնտեսական
քարտեզում (աղ. 6):
Իրենց հերթին դրանք նույնպես կարող են լինել տարբեր և հաշվի առնել երկրի սոցիալ–
տնտեսական զարգացման մակարդակը, քաղաքական կողմնորոշումը, իշխանության
ժողովրդավարացման աստիճանը, համաշխարհային տնտեսության մեջ
ընդգրկվածությունը և այլն: Երկրների տիպաբանությունը կախված է այն
հատկանիշներից, որոնք դրվում են տիպաբանության հիմքում (երկրի աշխարհագրական
դիրքը, ազգային և կրոնական կազմը, սոցիալ–տնտեսական զարգացման մակարդակը և
այլն): Մինչև XX դարի 90–ական թվականների սկիզբը ընդունված էր աշխարհի երկրները
բաժանել երեք տիպի՝ սոցիալիստական, կապիտալիստական և զարգացող: Ներկայումս
երկրների տիպաբանության բազմազան չափանիշներից գլխավորը նրա սոցիալ–
տնտեսական զարգացման մակարդակն է, որն արտահայտվում է բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ ի ցուցանիշով

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s