Ազատագրական զինված պայքարը

$ 1. Ազատագրական պայքարի նոր փուլը

 Հայ ժողովրդի ազատագրական պայքարի աշխուժացման նախադրյալները։

XVII դարի երկրորդ կեսը հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարի կազմակերպման գործնական առաջընթացով։

Հայաստանի ազատագրության համար շարժման աշխուժացումն ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։       

   Ներքին նախադրյալների մեջ էականը հայերի ազգային ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած անկախ պետականության վերականգնումն էր։ Հայոց պետականության վերականգնումով վերջ կտրվեր օտարների կողմից բնակչության ճնշմանը։

Հայաստանում պահպանված մի շարք հայկական իշխանություններ թուլացել էին և դժվարությամբ էին միայնակ գլխավորում ազատագրական շարժումը։ Այդ պայքարի նախադրյալների մեջ կարևոր էր դավանանքի ու ազգային մշակույթի դերը։ Հայաստանի ազատագրական գաղափարի հարցը միավորում էր ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև հայրենիքից աղտագաղթաց և տարբեր երկրներում ապրող հայությանը։

Արտաքին գործոնների թվում էր Հայաստանի մեծ մասը նվաճած պետության՝ Օսմանյան կայսրության թուլացումը, որը հաջողության հույսեր էր ներշնչում հայ ժողովրդին։ Միջազգային հարաբերություններում նկատվում էին փոփոխություններ, քանի որ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ժամանակին սպառնացել էր օսմանյան Թուրքիան, ավելի հզորանալով, պայքար էին ցանկանում սկսել այդ կայսրության դեմ։ Հենց այդ երկրներն էլ համարվում էին Հայաստանի ազատագրության համար իրական դաշնակիցներ։

Ազատագրական պայքարի պատրաստակամ էին հույները, ասորիները, վրացիները, քրդերը և եզդիները։ Այդ ժողովուրդների հետ համատեղ պայքարի կազմակերպումը կարող էր ցանկալի արդյունք ունենալ։

   Շարժման արևմտաեվրոպական կողմնորոշումը։ 1645 թվականին օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև սկսվեց երկարատև պատերազմ։ Հռոմը և Ֆրանսիան ցանկանում էին համախմբել օսմանյան տիրապետության տակ գտնվող ժողովրդին։ Հայաստանի ազատագրումը հայ ազգի գործիչները նույնպես կապում էին եվրոպական երկրների օգնության հետ։ Նրանք կոչեր էին ուղղում Հռոմի պապաին ու Ֆրանսիայի թագավորին՝ ուժեղացնելու հակաօսմանյան պայքարը։ Այդ բովանդակությամբ 1663 թվականին Սսի կաթողիկոս Խաչատուր Գաղատացին նամակ է գրել Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորին։ Հայաստանի ազատագրության ծրագրերի ակտիվ մասնակից էր բաղիշեցի հայ ազգի վաճառական մահտեսի Շահմուրատը։ 1666 թվականին նա Փարիզում հավաստիացրել է ֆրանսիական արքունիքին, որ հայերը հույների հետ միասին պատրաս են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ։ 1683 թվականին հայկական պատվիրարկությունը կրկին ժամանումէ Փարիզ բանակցությունների, որի կազմում է լինում նաև Աղթամարի նախկին կաթողիկոս Հովհաննես Թութունջի վարդապետը։ Սակայն իրադրությունները փոխվեցին և ծրագրերը չիրականացան։ Հակառակը՝ Ֆրանսիան ստանձնում է Թուրքիային Ավստրիայից և Եվրոպական այլ պետություններից պաշտպանելու քաղաքականությունը։

1677 թվականին Հակոբ Դ Ջուղայեցին էջմիածնում գաղտնի ժողով է կազմակերպում Հայաստանի ազատագրության հարցի շուրջ։ Այդ ժողովին մասնակցում էին հոգևոր և աշխարհիկ 12 գործիչներ։ Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը։ Այդ նպատակով 1678 թվականին Ջուղայեցու գլխավորությամբ պատվիրակությունը մեկնում է Պոլիս, որպեսզի այնտեղից էլ մեկնի Եվրոպա։ Երկու տարի մնալով Պոլսում Ջուղայեցին մահանում է իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։

Օրու գործունեությունը Հայաստանի ազատագրության համար։Պատվիրակության հետ էր մեկնել նաև Սյունիքի մելիք Իսրայելի որդին՝ Իսրայել Օրին։Նա Հայաստան չի վերադառնում,այլ գնում է Ֆրանսիա՝ զինվորական ծառայության։Որից հետո տեղափոխվում է Գերմանիա,որտեղ կայսընտիր իշխան Հովհան Վիլհերմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության գաղափարները, և իշխանը խոստանում է աջակցել։ Հովհան Վիլհերմի խորհրդով Օրին գալիս է հայրենիք իրավիճակին ծանոթանալուհամար։ 1699 թվականին Անգեղակոթ գյուղում հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն, որտեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն բանակցություններ վարել եվրոպական երկրների և ռուսական իշխանությունների հետ։ Վերադառնալով Եվրոպա Իսրայել Օրին Հովհան Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության ծրագիրը, որը հայտնի է Պֆալցյան անվամբ։

1701թվականին Իսրայել Օրին գնում է Ռուսաստան և Պետրոս I-ին է ներկայացնում Հայաստանի ազատագրության ծրագիրը,որը հայտնի է Մոսկովյան անունով։Պետրոս I-ը այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով,ուստի նա Իսրայել Օրուն հուսադրում է,որ այդ հարցով կզբաղվի պատերազմի ավարտից հետո։ Պետրոս I-ը որոշում է դեսպանություն ուղարկել Պարսկաստան և դեսպանության ղեկավար է նշանակում Իսրայել Օրուն։

1711թ․ Իսրայել Օրին հանկարծամահ է լինում։

Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր հնարավոր դաշնակիցներին համախմբելու նշանակությունը։

Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա,համախնբող դեր կատարեց հայ ժողովրդի տարբեր խավերի միջև։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s