Հայաստանի լավագույն գինիները

Հայաստանը «Decanter World Wine»-ին առաջին անգամ մասնակցել է 2012-ին, ներկայացրել միայն մեկ գինի՝ «Զորահը», արժանացել է բրոնզե մեդալի։ «Զորահը» մրցույթին ներկայացել է նաեւ 2013-ին ու նորից միայնակ, բայց դասակարգվել է որպես «գովելի»։ 2014-ին, 7 հայկական գինի է մրցույթին ներկայացրել 5 ընկերություն՝ «ԱրմԱսը», «Արմավիրը», «Արմենիա Վայնը», «Տիեռաս դե Արմենիա»-ն, «Մառանը»։ Մեդալները՝ արծաթ եւ բրոնզ։ 2015-ին՝ հայկական 6 գինի է հայտնվել այս հարթակում։ 4-ը ներկայացրել է «ԱրմԱս» ընկերությունը, 2-ը՝ «Արմենիա Վայնը»։ Գրանցել ենք՝ 1 արծաթ, 3 բրոնզ, երկու «գովելի» դասակարգում։ 2016-ին, 5 ընկերություն՝ «Արմենիա Վայնը», «Տակառը», «ՎանԱրդին», «Ոսկենին», «Ոսկեվազը» մրցույթին ներկայացրել է 10 գինու տեսակ։ 6-ն արժանացել է բրոնզե մեդալի, մեկն՝ արծաթի, երեքը դասակարգվել է որպես «գովելի»։ 2017-ին հայկական գինու 10 տեսակ է մասնակցել մրցույթին։ 5 բրոնզե մեդալակիր գինիները ներկայացրել է ՝«Արմենիա Վայնը», 2-ը՝ «Տիեռաս դե Արմենիա»-ն՝ արժանանալով մեկ արծաթի եւ մեկ բրոնզե մեդալների, 3-ը՝ «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը։ 2018-ին 9 տեսակ հայկական գինի է մրցույթում փորձարկվել։ 3-ը՝ «Արմենիա Վայն»-ին է պատկանել, 1-ը «Տակառ»-ին, 1-ը՝«Թարիրի»-ին, 4-ը «Ոսկեվազ»-ին։ Հայկական գինիները 2019-ին «Decanter World Wine»-ում այս տարի ներկայացվել է հայկական գինու 17 տեսակ։ Առաջին անգամ գրանցել ենք ոսկե մեդալակիր։ Ստորեւ ներկայացնում ենք մասնակցության արդյունքը․ 1․Կարաս — կարմիր «Grand Karas», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2014թ.: 2․Կարաս — կարմիր «Winemaker’s Selection Reserve», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2014թ.: 3․Շուլեր — կամիր «Noa Noah of Areni», մրցանակը՝ ոսկի, հնեցումը՝ 2016թ.: 4․Շուլեր — կարմիր «Noa Reserve Noah of Areni», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2016թ.: 5․Տակառ — կարմիր «Areni», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2017թ.: 6․Տակառ — վարդագույն «Areni», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2018թ.: 7․Տակառ — սպիտակ «Extra Brut», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2017թ.: 8․Տակառ — սպիտակ «Kangun», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2017թ.: 9․Տակառ — վարդագույն « Rosé Extra Brut», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2017թ.: 10․Թարիրի — կարմիր «Areni-Merlot-Cabernet Sauvignon», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2017թ.: 11․Թարիրի — սպիտակ «Kangun-Aligote-Chenin», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2017թ.: 12․Վան Արդի — կարմիր «Reserve Areni», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2016թ.: 13․Վան Արդի — կարմիր «Reserve Areni», մրցանակը՝ արծաթ, հնեցումը՝ 2016թ.: 14․ Ոսկեվազ — սպիտակ «Karasi Collection Areni Noir», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2016թ.: 15․Ոսկեվազ — կարմիր «Karasi Collection Areni Noir», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2016թ.: 16․Ոսկեվազ — սպիտակ «Karasi Collection Voskehat», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2016թ.: 17․Ոսկեվազ — սպիտակ «Rosali Muscat», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2016թ.:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s