Հայոց լեզու

1 Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

Տեգեր-նիզակասլաք

աշտեներ-երկաթե նիզուկ

գահավորակ-դեսպակ

կապարճ-փառանգավոր

տապարներ-կացին

ասպար-Ապավեն, պաշտպան

ցցունքներով-ցցունազարդ

վաղրներ-Սրի մի տեսակ

ականակուռ-Թանկագին քարերով հեռած՝ զարդարած

2․Արցախի բարբառով տրված առած-ասացվացքները փոխադրի՛ր գրական հայերենի։

Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:

Ամենաքաղցր ամուսնու քրտինքի հոտն է։

Ամենաքաղցր բառը  հափռեդ մաչին ա փսնում:

Ամենաքաղցր բառը բռիդ մեջ ա աճում։

Ամեն խմորա քյաթա չի թխվում:

Ամեն խմորից գաթա չի թխվի։

Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:

Ամառը արա ձմռանը կեր։

Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:

Ալյուրը ջաղացն ա անում ձայները ափռ-ցփռ խոսացողները։

Աշխադած հացն ա հալալ:

Աշխատած հացն ա հալալ։

Աշխադանքա ավելի օտելը հարամ ա:

Աշխատածիցդ ավել ուտելը հարամ ա։

Աշխադանքեն կյինը գյուդողը մարթինն էլ կգյիդա:

Աշխատանքի գինը իմացողը ամուսնուննե էլ կիմանա։

Աշխադանքեն շատ ու խրեգ չի ընիլ:

Աշխատանքին շատ ու քիչ չի լինի։

Աշխադող տղեն հետե փիս կործ չի  ընիլ:

Աշխատող տղայի համար վատ գործ չի լինի։

Աշխարքս կործն ա շինալ:

Աշխարհը կործնա սարքել։

Անիս-անիս՝ կյետեն նստիս այլեր մաղիս:

Անես-անես գետնին նստես ալյուր մաղես։

Անունը փարսանգ ա՝ մարթին ճիտան կախ:

Անունը փարսանգ ա մարդու ուսից կախ ա։

Աշխարքումս էրկու պեն կա վեր  մեռնում չի՝մինը լվոթունն ա, մինը փսոթունը:

Աշխարհում երկու բան կա որ չի մեռնում, մեկ լավությունը մեկ վատությունը։

3․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները․

Ֆրանսիական շանսոնի արքա

Շառլ Ազնավուր

Ֆարսի բլբուլ

Ֆիրդուսի

անգլիական թագի մարգարիտ

Հենրիխ XII

անմահ քանաքեռցի

Խաչատուր Աբովյան

ազատության երգիչ, կանաչ ոսկի

Միքայել Նալբանդյան, Զավեն Բեկյան

բոլդինյան աշուն

Պուշկին

բուրգերի երկիր

Եգիպտոս

ծաղրածուն աշունը սրտում

Լեոնիդ Ենգիբարյան

ոսկե հորթի երկրպագու

Ֆրունզիկ

չարչարանաց լեռ

Մուսա լեռ

Պոսեյդոնի աղի պետություն

Հունաստան

3․«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծ

Dermacol տոնային կրեմ

4․Ընտանեկան նախագծեր

Ընտանեկան նախագծերի շրջանակում պատրաստիր տեսաֆիլմեր, ռադիոնյութեր քո ընտանիքի անդամների՝ ծնողներիդ, տատիկի ու պապիկի, քույրիկի և եղբոր մասնակցությամբ՝ միասին կարդալով, երգելով, ասմունքելով, հեքիաթներ, զվարճալի ու հետաքրքիր պատմություններ պատմելով։  Զատկական տոնին ընդառաջ՝ տատիկի, մայրիկի հետ պատրաստիր զատկական ավանդական համեղ ուտեստներ, հետաքրքիր խմորեղեն, զատկական սեղանի ձևավորման միջոցներ և նկարահանիր ողջ գործընթացը։ Տեսանյութերն անելիս հետևիր քո և մասնակիցների բանավոր գրագետ խոսքին։ Պատմեք ազատ, անկաշկանդ, առանց ավելորդ լարվածության։ Իսկ եթե հնարավորություն ունես նկաարհանումներն անել  ձեր այգում՝ ծաղկած ծառերի ու ծաղիկների ընկերակցությամբ, օգտվիր՝ գեղեցիկ միջավայր ապահովելով քո տեսանութին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s