Պոպուլյացիան

Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է,կամ միևնույն տեսակի ազատ խաչասերվող և բեղուն սերունդ տվող առանձնյակների ամբողջությունն է, որը տևական ժամանակ գոյություն ունի արեալի որոշակի մասում՝ նույն տեսակի մյուս ամբողջությունից հարաբերականորեն մեկուսացված։ Պոպուլյացիայում մշտապես ընթանում է գոյության կռիվը,առաջանում են ժառանգական փոփոխականություններ,որոնք խաչասերման հետևանքով տարածվում են պոպուլյացիայում և հագեցնում այն՝ դառցնելով տարաբնույթ։
Բնական ընտրության շնորհիվ պոպուլյացիայում գերազանցապես գոյատևում և սերունդ են տալիս տվյալ միջավայրի փոփոխվող պայմաններին համապատասխան օգտակար հատկություններով օժտված առանձնյակները։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի (կյանքի ուժ)։

Պոպուլյացիա հասկացության սահմանին երկու մոտեցում կա՝ գենետիկական և էկոլոգիական։

Գենետիակական մոտեցման դեպքում հասկանում են միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբ, որոնք կարող են բազմանալ և փոխանակվել գեներով։ Այդպիսի պոպուլյացաները կոչվում են Մենդելևյան։

Իսկ ըստ Ա.Մ. Գիլյարովի, պոպուլյացիան վերարատադրմանը ընդունակ օրգանիզմների համախումբ է, շատ թե քիչ տարածության և ժամանակի մեջ առանձնացված մեկ այլ նմանատիպ տեսակներից։ Նման տարանջատումը էկոլոգիայի տեսանկյունից տրվում է այն պատճառով, որ բարդ է որոշել արդյոք միևնույն տարածք զբաղեցնող տեսակները օժտված են նույն գենետիակական կոդով, թե ոչ։

Հաճախ պոպուլյացիաների տարածման աշխարհագրությունը չափազանց մեծ է լինում, սակայն էկոլոգները ուսումնասիրության համար ընտրում են որևէ պոպուլյացիայի կոնկրետ տեսակ և ուսումնասիրում որոշակի տարածքում։ Օրինակ՝ գայլերը և աղվեսները տարածված են գրեթե բոլոր կլիմայական գոտիներում՝ ընդհուպ մինչև ծայր հյուսիսը և բևեռային շրջանները։

Այս և այդ բիոտիպին բնորոշ հյուսիսային եղջերուները, սպիտակ արջերը կոչվում են էկոտիպեր մերձբևեռային բիոտոպերի համար։ Նույն գայլը չի կարող էկոտիպ համարվել Կենտրոնական Հնդկաստանում, իսկ եղնիկների որևէ տիպի պոպուլյացիա՝ Հայաստանում։

Էկոտիպը՝ գենետիական առանձին տեսակի հարմարվողականությունն է միջավայրին։ Պոպուլյացիայի գոյատևման համար անհրաժեշտ է պայմանների համախումբ, որը կոչվում է էկոլոգիական խորշ։

Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ Կրիտիկական է կոչվում թվաքանակի այն մակարդակը, որից ներքև սերտ ազգակցական խաչասերման հավաքականությունը խիստ աճում է, ինչը բերում է տեսակի գենետիկական բազմության նվազմանը, որը հաջորդ սերունդների մոտ առաջացնում է հարմարվողականության և պտղաբերության նվազում, բնածին խաթարումների և մահացության ավելացումների։ Արդյունքում տեսակը քանակապես նվազում է և մի քանի սերունդ հետո այն կորչում է։

Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ ազգություններըռասաները, կենդանիների մոտ՝ ցեղատեսակները։

Համակեցությունը տարբեր գենետիական ծագում ունեցող պոպուլյացիաների համատեղ կեցությունն է նույն աշխարհագրական տարածքում՝ էկոտոպում, որտեղ բոլոր բաղադրիչները գտնվում են տարրերի փոխհարաբերության ֆունկցիոնալ ներդաշնակության և համակարգի ինքնավերականգնման և ինքնազարգացման անհատական գործընթացում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s