ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԸ
Բնակչության կազմը (կառուցվածքը) ամբողջ աշխարհի և ամեն մի առանձին երկրի
բնակչության կարևոր բնութագրիչներից է: Դրա մասին ճշգրիտ տեղեկություններ են
տալիս մարդահամարները: Առավել կարևոր ցուցանիշներից են բնակչության կազմն
ըստ սեռի, տարիքի, կրթական մակարդակի, զբաղմունքի, ազգային և ռասայական
պատկանելության, կրոնական դավանանքի:
Տվյալ պահին բնակչության սեռատարիքային կազմը զգալի չափով պայմանավորված է
նախորդ ժամանակաշրջանի բնակչության վերարտադրության բնույթով և միաժամանակ
մեծ ազդեցություն է թողնում բնակչության ներկա ու ապագա վերարտադրության
ցուցանիշների վրա:
Բնակչության սեռային կազմը: Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս
տղամարդկանց և կանանց թվաքանակների հարաբերակցությունը: Այս ցուցանիշը
տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ
աշխարհագրորեն` երկրագնդի տարբեր տարածաշրջաններում և երկրներում:
Բնակչության սեռային կազմի վրա մեծ ազդեցություն են թողնում ծնելիության
մակարդակը, կյանքի միջին տևողությունը, միգրացիաները, պատերազմները,
տնտեսության մասնագիտացման
բնույթը և այլն:
Գրեթե ամբողջ աշխարհում
բնակչության ցածր տարիքային
խմբերում գերակշռում են
տղամարդիկ: Միջինացված
տվյալներով՝ աշխարհում 100
նորածին աղջկա հաշվով ծնվում է
104–107 տղա: Մանկական
տարիքում տղաների ավելի մեծ
մահացության հետևանքով
երիտասարդ տարիքի տղամարդկանց և կանանց թվաքանակները հավասարվում են:
Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև կանայք
տղամարդկանցից ավելի երկարակյաց են:
Աշխարհում բնակչության սեռային կազմում տղամարդկանց բաժինը 50,4% է:
Տղամարդկանց բաժինը մեծ է նոր զարգացող երկրներում՝ 50,9%: Նրանց թվաքանակը
գերակշռում է հատկապես Չինաստանում և Հնդկաստանում, ինչպես նաև Պարսից ծոցի
Էջեր՝ 1 2