Հայաստանում՝ 2 տեսակ՝
- Սպանախ քառառէջ
- Սպանախ սովորական որը տարածված է մշակության մեջ։Սպանախը վայրի տեսքով չի հանդիպում։ Սպանախն օգտագործում են որպես դիետիկ սննդամթերք։ Այն ունի ունի բուժիչ հատկություններ, գրգռում է մարսողական գեղձերի աշխատանքը և ուժեղացնում աղիքների գալարակծկումը:
Քառառէջ սպանախը հանդիպում է Արարատի (Դվին գ.) և Կոտայքի (Ջրվեժ գյուղի) մարզերում, աճում է թմբերի, չոր թեքությունների վրա, քարքարոտ վայրերում. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Սպանախի հայրենիքը Փոքր Ասիան և Միջին Ասիան են։ Վայրի սպանախն աճում է Կովկասում, Անդրկովկասում, միջինասիական հանրապետություններում։
Բազուկ
Բազուկ ,թելուկազգիներիընտանիքին պատկանող միամյա կամ երկամյա բույս։ Հայտնի է ճակնդեղի 13 տեսակ (11 վայրի և 2 Վայրի տեսակները տարածված են Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, Առաջավոր Ասիայում, Կովկասում, Ղրիմում, Բալկաններում, Հնդկաստանում, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի առափնյա գոտիներում։ ՀՀ-ում հայտնի են ճակնդեղի 5՝ խոշորարմատ, բաժանապտուղ, եռասռնակ, բազմամյա կամ ծովափնյա և սովորական տեսակները։ Վայրի տեսակները հանդիպում են Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում են քաղցրահամ կամ թույլ աղուտ հողերում, չոր, քարքարոտ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին և այլուր։
Եղինջ
Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառայինգոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում, աղբոտում խոտհարքները և այլն։
Բանջարների տեսակներ
Շուշանբանջար
Տարածված Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում։ ՀՀ-ում հանդիպում է շուշանբանջարի 5 տեսակ՝ ոսկեզօծ, վարդագույն, խոշորապտուղ, երկարամազ, սոխուկավոր (պալարակիր) կամ մանդակ՝ տարածված Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և այլ մարզերի անտառներում, բացատներում, անտառեզրերին, լեռների խոտածածկ լանջերին, թփուտներում։
Ավելուկ
Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։
Ավելուկով բանջար
բաղադրատոմս
Ավելուկը կտռատել լվանալ լցնել կաթսայի մեջ,ավելացնել ջուր և ավելացնում ենք 100 գ բլղուր նաև հաշվի առնելով ավելուկի քանակը և թողնում ենք որպիսի այն եռա և ավելացնում ենք ձիթայուղ այնուհետև ուրիշ թավայի մեջ ավելացնում ենք ձեթ հետո 100 գ ալյուր բովում ենք,երբ տեսնում ենք արդեն կարմրելա ավելացնում ենք ավելուկի ջրից և խառնու այնուհետև այն ավելացնում ավելուկին,խառնում և սպասում այն եփի։
Թողնել պատասխան