Ավելուկով բանջար։
Աճում է խոնավ վայրերում, գետերի եւ լճերի մոտակայքում, ճանապարհների եզրերին։ Տարածված է երկրագնդի բարեխառն գոտիներում` որպես մոլախոտ։ Հայաստանում հանդիպում են ավելուկ գանգուրը (Crispus), ճնճղուկի (Acetosella), սովորական (Acetosa) տեսակները։ Առաջինի տերեւները գանգրավոր են, ծաղկափթթությունները երկսերմ են, դարչնագույն, փայլուն։ Մեկ բույսը տալիս է մինչեւ 5000 սերմնապտուղ` 7 գրամ ընդհանուր քաշով։ Սա երկամյա բույս է, մինչեւ 30 սմ-ի հասնող առանցքային արմատով, ունի տերեւային վարդակ։
Էջեր՝ 1 2