Ազգագրական խոհանոց նախագիծ ապրիլի 27-մայիսի8

Այսրկովկասում հնագույն ժամանակներից գիտեին թրթնջուկի արմատների թուրմի` լուծողական, հակաճիճվային ազդեցության մասին, օգտագործել են տերեւները եւ եփուկը լուծի դեմ։ (30 գ) թրթնջուկի եփուկը (200 մլ ջրում) խմում են օրական 3-5 ճ/գ, կամ 50 գ քաղցր ջրին ավելացնում են 1-2 թ/գ թրթնջուկի հյութ եւ խմում են որպես լեղամուղ միջոց։ Բացի այդ, տերեւների եփուկը (1լ ջրին` 50 գ հումք) օգտագործում են որպես արյունարգել միջոց։ Պետք է խմել օրը 3-4 անգամ` 50-70 գրամ, ուտելուց առաջ։

aveluk3


Թրթնջուկի տերեւները պարունակում են հանքային աղեր, կաթնաթթու, խնձորաթթու, թրթնջկաթթու (360 մգ` 100 գրամի մեջ), ասկորբինաթթու (80 մգ), կարոտին (8 մգ), կվերցետին (0,5 մգ), վիտամիններ B1, B2, P, K, PP։ Թրթնջուկը երկարատեւ եւ մեծաքանակ օգտագործելու դեպքում, հնարավոր է, առաջացնի աղային փոխանակման խախտում եւ երիկամների հիվանդություններ։ Սննդի մեջ պետք է օգտագործել թրթնջուկի մատղաշ տերեւները, որոնք կարելի է նաեւ չորացնել։ Խորհուրդ է տրվում թրթնջուկն օգտագործել կաթնամթերքի հետ։ Թրթնջուկի կալորիականությունը շատ ցածր է, այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, բջջանյութ, օսլա, ֆերմենտներ, եթերային յուղ, այլ օգտակար նյութեր։ Տերեւների պատրաստուկները զարմանալիորեն լավացնում են ախորժակը եւ կարգավորում մարսողության գործընթացը։ Վիտամին C-ով հարուստ տերեւներում պարունակվող դաբաղանյութերը անփոխարինելի միջոց են բկաբորբի, լնդերի բորբոքման դեպքում։ Հնուց հայտնի են թրթնջուկի մանրէասպան, հակաբորբոքային, վերքամոքիչ հատկությունները, այդ պատճառով` դրա տերեւները կամ հյութը օգտագործում են վերքերի եւ որոշ մաշկային հիվանդությունների բուժման համար։ Կարոտինի պարունակությամբ չի զիջում սպանախին, իսկ վիտամին C-ի պարունակությամբ գերազանցում է փշոտ եւ կարմիր հաղարջենուն։ Բույսի հիման վրա պատրաստում են նաեւ դեղատներում վաճառվող միջոցներ, որոնք խորհուրդ են տրվում ավիտամինոզի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ալերգիայի դեպքում։ Թրթնջուկն ունի վատ խոլեստերինը օրգանիզմից հեռացնելու հատկություն, այն բարձրացնում է դիմադրողականությունը։

Արյունը մաքրող` խոտաբույսերից պատրաստված թեյ 

  • Խառնեք 1-ական ճ/գ հազարատերեւուկի, եղինջի, եզան լեզվի, թրթնջուկի խոտերը։ Այս խառնուրդի 1ճ/գ վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք ողջ գիշեր։ Առավոտյան քամեք։ Խմեք օրվա ընթացքում։ Ընդունեք 10 օր, ընդմիջեք 1 շաբաթ եւ նորից կրկնեք։
  • Քամեք թրթնջուկի հյութը, խառնեք այն հավասար քանակությամբ կանաչ սոխի հյութի հետ, 1ճ/գ խառնուրդին ավելացրեք 1թ/գ մեղր, խմեք օրը 2-3 անգամ։ Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը։
  • Մանրացրեք եւ չորացրեք թրթնջուկի արմատը, փոշիացրեք։ Օգտագործեք օրը 2 անգամ կեսական գրամ, որպես համեմունք։

Այտուցի դեպքում 

Թրթնջուկի մանրացրած 100 գրամ արմատները 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 300 մլ եռջրի մեջ, 1 ժամից քամեք։ Խմեք օրը 2 անգամ, մեկական ճ/գ։ Օգնում է նաեւ թիկունքի մկանային ցավերին։

Աղ դրած թրթնջուկ 

Լվացած եւ եփած տերեւները տրորեք քամիչի վրա, վրան աղ ցանեք, լցրեք ապակե տարայի մեջ, փակեք եւ պահեք հով նկուղում։ 100 գրամ թրթնջուկին պահանջվում է 25 գրամ աղ։

Ինչպես սառեցնել թրթնջուկը ձմռան համար. Անհրաժեշտ է թրթնջուկի տերեւները լավ լվանալ, շատ լավ չորացնել, որպեսզի սառեցման պրոցեսի ժամանակ հեշտ ձեւով հնարավոր լինի առանձնացնել մեկը մյուսից։ Դասավորեք տերեւները պոլիէթիլենային փաթեթի մեջ եւ դրեք սառցախցիկը (սառնարանի)։

Շաքարախտի համար

Եփեք 500 գրամ սպանախը, քամեք։ Տապակեք յուղի մեջ 100 գրամ մաղադանոսի արմատներ։ Մանր կտրատեք 200 գրամ թրթնջուկ։ Խառնեք այս բոլորը եւ եփեք եռջրի կամ արգանակի մեջ։ Մատուցեք թթվասերով։

Գեղարարություն

Ճարպոտ մազերի համար. Աղացեք 1 միջինից փոքր վարունգ, 4-5 թրթնջուկի տերեւներ։ Խառնեք 1ճ/գ թթված կաթ (կամ ցածր յուղայնությամբ յոգուրտ)։ Քսեք մազերին, ներմերսեք մազարմատներին։ Փաթաթեք գլուխը պոլիէթիլենային թաղանթով, պահեք 20 րոպե եւ լվացեք տաք ջրով։

Վիտամինային դիմակ. Մանր կտրատեք թրթնջուկի մի քանի տերեւներ, ճզմեք փայտե գդալով։ Քսեք դեմքին, 15-20 րոպեից հեռացրեք անձեռոցիկի օգնությամբ եւ շփեք դեմքը թթված կաթով։

Պիգմենտային բծերի դեպքում. Հավանգով տրորեք (մանրացրած) մեկական ճ/գ թրթնջուկի, սեւ հաղարջենու, արոսի տերեւները, ավելացրեք 1թ/գ մանանեխի փոշի եւ 1 ճ/գ ջուր։ Խառնեք շիլան, քսեք պիգմենտային բծերի վրա, պահեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով։

Համեղ է եւ օգտակար

լվացած, քամած, կտրատած տերեւները (500 գրամ) խաշեք 2-3 ճ/գ կարագի, 30-40 գրամ կանաչ սոխի հետ։ Վրան լցրեք հարած ձու եւ քերած բրինձ-պանիր։ Եփեք մինչեւ զանգվածը պնդանա։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s