Ժառանգական իրավունք

  1. Որոնո՞ք են ժառանգության հիմքերը։ Ժառանգության հիմքերն են կտակը,իսկ եթե կտակ չկա ապա օրենքը:
  2. Ե՞րբ և որտե՞ղ է բացվում ժառանգությունը։Ժառանգության բացման օրը ժառանգատուի մահվան օրն է,որը հաստատվում է մահվան վկայականով:Ժառանգության բացման վայրը ,ժառանգատուի բնակության վերջին վայրն է:Եթե այդ վայրը արտասահմանում է կամ անհայտ է ,ապա բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնոզղ անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը:
  3. Ովքե՞ր ունեն ժառանգության պարտադիր բաժնի իրավունք կտակի դեպքում։Ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի,ինչպես նաև ժառանգաըուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
  4. Ի՞նչ է պայմանով կտակը։Կտակարարն իրավունք ունի ժառանգություն ստանալը պայմանավորվել ժառանգի վարքագծի բնույթի վերաբերյալ որոշակի օրինաչապ պայմանով :Կտակում ներառված պայամնը,որը ժառանգը չի կարող կատարել իրառողջական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառների ուժով ,կարեղ է անվավեր ճանաչվել ժառանգի հայցով:
  5. Ո՞րն է կտակի ձևը, և ի՞նչ է փակ կտակը։Կտակը պետք է կազմվի գրավոր նշելով այն կազմելու վայրը և ժամանակը ,անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից :Հակառակ դեպքում կտակն ավավեր է:Փակ կտակը պետք է գրի և ստորագրի անձամբ կտակարարը:Այս դեպքում նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու:Կտակարարը փակ կտակը փակ ծրարով հանձնում է նոտարին երկու վկյի ներկայությամբ,որոնք ծրարի վրա դնում են իրենց ստորագրությունները :Վկաների ստորագրած ծրարը նոտարը նրանց ներկայությամբ տեղադրում է մեկ այլ ծրարում,փակում է այն և վրան կատարում վավերացնող մակագրություն:
  6. Ի՞նչ է կտակային հանձնարարությունը։Կտակում կարող է սահմանվել հանձնարարություն,այսինքն կտակով ժառանգին հանձնարաել ժառանգության հաշվին կատարելու որևէ պարտավորություն հօգուտ մեկ կամ մի քանի անձանց :Ժառանգը ում վրա կտակարարը դրել է կտակային հանձնարարության կատարումը ,պետք է այն կատարի իրեն անցած ժառանգական գույքի արժեքի սահմաններւմ:
  7. Ո՞րն է ըստ օրենքի ժառանգության հերթականությունը։Առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները,ամուսինը և ծնողները:Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ եղբայները և քույրերը:Երրերդ հերթի ժառանգներն են ժառամգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի տատը և պապը:Չորրորդ հերթի ժառանգներն են ծնեղների քույրերը և եղբայրները :
  8. Ի՞նչ կարգով և ի՞նչ ժամկետում է ընդունվում ժառանգությունը։Ժառանգներց յուրաքանչյուրը ժառանգության ընդունումը պետք է կատարի առանձին-առանձին:Ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ առանգական իրավունքի վկայագրի ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:Ժառանգությունը ընդունված է համարվում ,երբ ժառանգը սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը:
  9. Ինչպե՞ս է բաժանվում ժառանգությունն ըստ օրենքի ժառանգության դեպքում։Բաժանումը կարող է կատարվել ժառանգների համաձայնությամբ,իսկ համաձայնության բացակայության դեպքում ժառանգությունը բաժանում է դատարանը :
  10. Ինչպե՞ս է կատարվում ժառանգության ձևակերպումը։Ժառանգության ձևաերպումը կատարվում է ժառանգության իրավունքի վկայագիր տալու միջոցով :Վկայագիրը տալիս է ժառանգության բացման վայրի նոտարը ժառանգի դիմումի հինման վրա:Վկայագիրը տրվում է ժառանգներից յուրաքանչյուրին առանձին-առանձին:Ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգներին ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո:
    01722252

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s