Իսպաներեն (Դաս 4)

Ամեն խմբի բայ ունի խոնարման իր ձևը: Խոնարման ժամանակ բայերի վերջավորությունները  (-ar, -er, -ir) դուրս են գալիս և բոլոր դեմքերի ժամանակ ստանում են այդ դեմքի վերջավորությունը:

Առաջին խումբ` -ar
Օրինակ՝ Hablar – խոսել
Yo (ես)- hablo
 (դու) – hablas
El / ella / usted (նա)- habla
Nosotros / nosotras (մենք)- hablamos
Vosotros / vosotras (դուք)- hablais
Ellos / ellas / ustedes (նրանք)- hablan

Երկրորդ խումբ` -er
Օրինակ՝ Comprender – հասկանալ
Yo (ես)- comprendo
 (դու) – comprendes
El / ella / usted (նա)- comprende
Nosotros / nosotras (մենք)- comprendemos
Vosotros / vosotras (դուք)- comprendeis
Ellos / ellas / ustedes (նրանք)- comprenden

Երրորդ խումբ` -ir
Օրինակ՝ Escribir
Yo (ես)- escribo
 (դու) – escribes
El / ella / usted (նա)- escribe
Nosotros / nosotras (մենք)- escribimos
Vosotros / vosotras (դուք)- escribis
Ellos / ellas / ustedes (նրանք)- escriben

Կան բայեր, որ չեն ենթարկվում այս կանոնին և խոնարվում են այլ եղանակներով: Այդ բայերից մեկն էլ gustar – դուր գալ բայն է: Այս բայի դեպքում բոլոր դեմքերով խոնարման ժամանակ վերջավորությունը մնում է նույնը, եզակիի ժամանակ` gusta, հոգնակիի ժամանակ` gustan, փոխվում են միայն դերանունները:

(Yo)me ինձ – gusta / gustan
(Tú )te քեզ – gusta / gustan
(El / ella / usted)le նրան – gusta / gustan
(Nosotros / nosotras)nos մեզ – gusta / gustan
(Vosotros / vosotras)os ձեզ – gusta / gustan
(Ellos / ellas / ustedes)les նրանց – gusta / gustan

Օրինակ՝ Le gustan las camisas blancas – Նրան դուր են գալիս սպիտակ վերնաշապիկներ:

Me gusta leer – Ինձ դուր է գալիս կարդալ:

Հետաքրքիր փաստեր Իսպանիայի մասին

upload.wikimedia.org/wikipedia/en/9/9a/Flag_of_...
  1. Իսպանիայի օրհներգը բառեր չունի:
  2. Չնայած նրան, որ ցլամարտը Իսպանիայի խորհրդանիշն է, այնուամենայնիվ, շատ իսպանացիներ դեմ են վերջինիս անկցացմանը: Կատալոնիայում և Կանարյան կղզիներում ցլամարտերն արգելված են:
  3. Իսպանիան Եվրոպայի ամենալեռնային երկիրն է, իսկ մայրաքաղաք Մադրիդը` ամենաբարձրադիր քաղաքը: Ի դեպ Մադրիդը տեղակայված է հենց երկրի կենտրոնում:
  4. Իսպանիան շատ արևոտ երկիր է: Արևոտ օրերի միջին քանակը մեկ տարվա մեջ կազմում է 280 օր:
  5. Իսպանական դրոշը խորհրդանշում է կորիդան (ցլամարտ)։ Դեղին գույնը ավազն է, իսկ կարմիրը՝ արյունը, որը թափվել է նրա վրա։ Իմիջիայլոց ցլերը գույները չեն տարբերում և կարմիր գույնը նրանց ընդհանրապես չի նյարդայնացնում։

Թողնել մեկնաբանություն