Գենդեր

Գենդեր, գենդերային (անգլ. gender, լատ. genus «սեռ»), իգականությանը և արականությանը վերաբերող և դրանք տարբերակող բնութագրիչների ամբողջություն:

Կախված համատեքստից՝ այս բնութագրիչները կարող են ներառել կենսաբանական սեռը (իգական կամ արական սեռի պատկանելու փաստը) առանձնահատկությունները, սեռի հիման վրա առանձացած սոցիալական կառուցվածքներն ու գենդերային ինքնությունը: Շատ մշակույթներում կիրառվում է գենդերի երկբևեռ համակարգը (բինարիզմ, գենդերային բինարիզմ, գենդերիզմ), ինչը ենթադրում է, որ մարդիկ կարող են ունենալ 2 գենդեր (աղջիկ/կին կամ տղա/տղամարդ): Այն մարդիկ, որոնք իրենց կյանքը պատկերացնում և ապրում են երկբևեռ գենդերային համակարգից դուրս, համարվում են «ոչ բինար» կամ «քուիր/քվիր»։ Ավելին, որոշ հասարակություններ ունեն նաև այլ առանձնահատուկ գենդերներ, ինչպես օրինակ՝ Հարավային Ասիայում հաջիրաները:

Գենդերը կարող է արտահայտվել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունըտնտեսությունըիրավունքըգաղափարախոսությունըմշակույթըկրթությունըգիտությունն ու առողջապահությունը։

Գենդեր եզրույթը համաշխարհային մշակութային խոսույթի անբաժանելի մասն է։ Ժամանակակից գիտությունը գենդերը սահմանում է որպես պայմանական, գաղափարական կառույց, որում ներառված են այն պատկերացումները, թե ինչ է նշանակում լինել տղամարդ կամ կին տվյալ մշակույթում:

Դեռևս 1955 թվականին սեքսոլոգ Ջոն Մոնին ներկայացրեց տերմինաբանական տարբերությունները կենսաբանական սեռի և գենդերի՝ որպես դերի, միջև։ Մինչև նրա ուսումնասիրությունները գենդերը օգտագործվում էր միմիայն քերականական կատեգորիաներ բնութագրելու նպատակով։ Այնուամենայնիվ Մոնիի տարբերակումը մեծ ճանաչում չստացավ ընդհուպ մինչև 1970-ական թվականները, երբ ֆեմինիստական տեսության ներկայացուցիչները անդրադարձան կենսաբանական սեռի և գենդերի՝ որպես սոցիալական կոստրուկտի, տարբերություններին։

Սեռն անպայմանորեն ունի կենսաբանական հիմք, մինչդեռ գենդերը ձևավորվում է սոցիալապես: Համաձայն Սիմոն դը Բովուարի հայտնի թեզի՝ «կին չեն ծնվում, կին դառնում են». անհատը ձևավորվում է որպես անհատականություն՝ իր հասարակության մեջ կամ մշակույթում սոցիալականացման գործընթացի արդյունքում կայանալով որպես կին կամ տղամարդ:

20-րդ դարում գենդերային ուսումնասիրությունների ոլորտում տիրապետող էր այն տեսակետը, որ գենդերի մասին հնարավոր է տեղեկանալ՝ օգտագործելով լեզուն և լեզվամշակութային հետազոտությունները։ Ըստ այդ տեսակետներից մեկի, գենդերը մտակառուցված է, այն առաջացել է մարդու գլխում և լեզվով ներկայացվել է հասարակությանը։ Ուստի դրանից բխող բոլոր հետևանքները նույնպես լեզվում գոյություն ունեցող լեզվական տարբերությունների արդյունք են։ Լեզվի շնորհիվ տղամարդը մի քանի աստիճանով վեր է բարձրանում կնոջից, և ամենալավ բաները հայտնվում են տղամարդկանց բևեռում, իսկ երկրորդայինները՝ կանանց։

Լեզվի և գենդերի փոխգործակցության համակարգված ուսումնասիրությունը սկսվել է 1970-ական թվականներից Արևմուտքում։ Հետազոտողների հիմնականում երկու հարց էր հետաքրքրում՝ ինչպե՞ս են խոսում կանայք և տղամարդիկ (այսինքն՝ խոսքի գենդերային առանձնահատկությունները) և ինչպե՞ս են խոսում կանանց և տղամարդկանց մասին (այսինքն՝ արականի և իգականի առկայությունը լեզվական համակարգում)։ Լեզվական մակարդակում պարզ է դառնում, որ սեռերի բաժանման արդյունքում որոշ առարկաներ կանացի են, որոշները՝ տղամարդկային։

Լեզվի և գենդերային խնդիրների հանդեպ հետաքրքրությունն իրականում առաջացավ ոչ թե լեզվի հանդեպ հետաքրքրությունից, այլ գենդերը հասկանալու ցանկությունից: Այնուամենայնիվ գենդերային չափումների հետազոտությունը լեզվական համակարգում թույլ է տալիս ընդլայնել նաև լեզվի գաղափարը՝ որպես սոցիալական աշխարհի կառուցման միջոց։ Գենդերային լեզվաբանությունը՝ որպես լեզվական ուսումնասիրման նոր ուղղություն, ի հայտ եկավ և զարգացավ իր ժամանակին համապատասխան գիտական հարացույցների և ավանդույթների համատեքստում՝ կրելով նաև ֆեմինիստական շարժումների ազդեցությունը ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s