Կլինիկական մահ

Կլինիկական մահվան մեջ է մտնում սրտային աշխատանքի, շնչառության և կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի դադարից մինչև գլխուղեղում անվերականգնելի պաթոլոգիական փոփոխությունների առաջացման միջև ընկած ժամանակահատվածը։ Կլինիկական մահվան ընթացքում անաէրոբ նյութափոխանակությունը շարունակվում է մինչև բջիջներում եղած պաշարների սպառումը, որից հետո բջիջները սկսում են մահանալ։ Գլխուղեղի կեղևի և ուղեղիկի հյուսվածքները, որոնք ամենազգայունն են թթվածնային քաղծի նկատմամբ, թթվածնի թարմ պաշարների չմատակարարման դեպքում 2-2.5 րոպե հետո սկսում են մահանալ։ Կեղևի մահվանից հետո օրգանիզմի կենսագործունեությունն այլևս հնարավոր չէ վերականգնել. դա այն փուլն է, երբ կլինիկական մահը վերածվում է կենսաբանականի։

Քանի որ ժամանակակից վերակենդանացման միջոցները (որոնցից են անհրաժեշտ նվազագույն զարկերակային ճնշման սատարումը, արյան մաքրումը, թոքերի արհեստական օդափոխությունը, արյան փոխներարկումը կամ արյան դոնորական արհեստական շրջանառությունը և այլն) հնարավորություն են տալիս պահպանել նյարդային հյուսվածքների կյանքը բավականաչափ երկար, ապա հաջող վերակենդանացման միջոցառումների իրականացման դեպքում որպես կլինիկական մահվան միջակայք են դիտարկում սրտի աշխատանքի դադարից մինչև վերակենդանացման սկիզբն ընկած ժամանակահատվածը։

Սովորաբար կլինիկական մահը տևում է հինգից վեց րոպե։ Տևողության վրա ազդում են մահվան պատճառը, պայմանները, մահացման տևողությունը, մահացողի տարիքը, նրա գրգռվածության աստիճանը, մարմնի ջերմաստիճանը և այլ գործոններ։ Եզակի դեպքերում կլինիկական մահը կարող է ձգվել մինչև կես ժամ՝ օրինակ սառը ջրում ջրահեղձման դեպքում, երբ ցածր ջերմաստիճանի շնորհիվ նյութափոխանակությունը (այդ թվում և գլխուղեղում ընթացող) նշանակալիորեն դանդաղում են։ Մարմնի պրոֆիլակտիկ արհեստական սառեցման շնորհիվ (հիպոթերմիա) կլինիկական մահվան ընթացքը կարելի է երկարացնել մինչև երկու ժամ։ Կլինիկական մահվան տևողության վրա մի շարք գործոններ կարող են նաև բացասաբար ազդել. օրինակ արյան ծանր կորուստներից մահացման դեպքում նյարդային հյուսվածքներում տեղի ունեցող ախտաբանական փոփոխությունները վերակենդանացումը կարող են դարձնել անհնար մինչ սրտի աշխատանքի ընդհատումը[52]։

Տեսականորեն մահը հակադարձելի է՝ վերակենդանացման ժամանակակից միջոցները որոշ դեպքերում հնարավորություն են տալիս վերակենդանացնել կենսականորեն կարևոր օրգանների ֆունկցիաները, որից հետո վերակտիվանում է կենտրոնական նյարդային համակարգը, և վերադառնում է գիտակցությունը։ Սակայն իրականում լուրջ հետևանքներից զերծ մնացած կլինիկական մահ ապրած մարդիկ այդքան էլ շատ չեն։ Կլինիկական մահվանից հետո ստացիոնար խնամքի պայմաններում լիովին ապաքինվում է խնամառուների 4-6%-ը, ևս 3-4%-ը ողջ է մնում, բայց ստանում է բարձրագույն նյարդային գործունեության ծանր խանգարումներ, իսկ մնացածը մահանում են։

Որոշ դեպքերում տարաժամ վերակենդանացման միջոցառումների, կամ խնամառուի թերծանր վիճակի պատճառով նման միջոցառումների անարդյունավետության հետևանքով խնամառուն անցնում է այսպես կոչված վեգետատիվ վիճակի: Ընդ որում դեկորտիկացիան պետք է տարբերել մահվան վիճակից։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s