Շմոլ գազ

Ազդեցությունը օրգանիզմի վրա

Ինչպես է շմոլ գազը ազդում օրգանիզմի վրա: Մտնելով թոքերը և այնտեղից էլ արյան պլազմայի մեջ CO-ն թափանցում է էրիտրոցիդների մեջ և այնտեղ փոխազդում է հեմոգլոբինի սպիտակուցի հետ, որը հանդիսանում է թթվածնի փոխադրողը թոքերից հյուսվածքներին: Հեմոգլոբինի յուրաքանչյուր մոլեկուլը պարունակում է չորս հեմոպորֆիրային օղակներ, որոնց կենտրոնում գտնվում է երկաթի ատոմը, որն ի վիճակի է թթվածնի մոլեկուլը հետադարձ միացնել` առաջացնելով այսպես կոչված օքսիհեմոգլոբին: Շնորհիվ հեմոգլոբինի արյունը կարող է հյուսվածքներին հասցնել 70 անգամ ավել թթվածին, քան կարող էր տանել աղաջուրը լուծման հաշվին:

Հատկապես երկաթի ատոմին է նշան բռնում շմոլ գազը` առաջացնելով կոմպլեքս միացություններ(կարբոքսիհեմոգլոբին), որն ընդունակ չէ տեղափոխելու թթվածինը:

Շմոլ գազը հեմոգլոբինի մրցակցության մեջ ունի արտահայտված առավելություն թթվածնի առաջ, նա շատ արագ ռեակցիայի մեջ է մտնում հեմոգլոբինի հետ և առաջացնում ավելի ամուր միացություն քան օքսիհեմոգլոբինը: Բացի դրանից կարբոքսիհեմոգլոբինի տարաբաժանումը արյան մեջ ընթանում է շատ դանդաղ և այն աստիճանաբար կուտակվում է: Այդ իսկ պատճառով կարբոքսիհեմոգլոբինի կոնցենտրացիան արյան մեջ կարող է մեծանալ մինչև վտանգավոր աստիճանի` օդը երկար ժամանակ շնչելով, որը պարունակում է ածխածնի օքսիդի ոչ մեծ բաղադրություն, ընդամենը 0.07%: Արյունը կորցնում է թթվածինը հյուսվածքներին տեղափոխելու ունակությունը, ի հայտ են գալիս սուր թթվածնային անբավարարվածության ախտանիշներ:

Թունավորման ակնառու հատկանիշները հայտնվում են, երբ արյան մեջ կարբոքսիհեմոգլոբինի բազադրությունը համեմատած հեմոգլոբինի ընդհանուր բաղադրության հետ գերազանցում է 20%: 30%-ի ժամանակ ի հայտ է գալիս գլխապտույտ, ոտքերում թուլություն, տեսողության թուլացում: 40-50%-ի ժամանակ` գիտակցության մթագնում, 60-70%-ի ժամանակ բերում է մահացության: Ինչքան շատ է շմոլ գազի կոնցենտրացիան օդում, այնքան արագ է կարբոքսիհեմոգլոբինի վտանգավոր կոնցենտրացիան հասնում արյան մեջ: Օրինակ` օդի շնչումը, որը պարունակում է 0.1э % շմոլ գազ, բերում է կարբոքսիհեմոգլոբինի 40%-անոց մակարդակին ոչ լրիվ երեք ժամվա ընթացքում, երբ մարդը գտնվում է հանգիստ վիճակում: Իսկ եթե նա զբաղված է ծանր աշխատանքով, թոքերը օդափոխվում են ակտիվ և կարբոքսիհեմոգլոբինի առաջացումը ընթանում է արագ, նույն մակարդակով:

Եթե շմոլ գազի ոչ մեծ քանակությունը ազդում է օրգանիզմի վրա երկար ժամանակվա ընթացքում, ապա կարբոքսիհեմոգլոբինը միշտ առկա է արյան մեջ: Կարբոքսիհեմոգլոբինի 2-10э % կոնցենտրացիայի ժամանակ ակնհայտ նշաններ չեն դիտվում, բայց այդպիսի մարդիկ հաճախ բողոքում են գլխացավերից, շուտ հոգնածությունից, ախորժակի նվազումից, գրգռվածությունից, վատ քնից, սրտի շրջանում ցավերից, հիշողության և ուշադրության թուլացումից: Այս հատկանիշները ծանոթ են մեծ քաղաքի շատ բնակիչներին:

Ինչքան երկար է օրգանիզմը գտնվում հյուսվածքների թթվածնային քաղցի պայմաններում, այնքան դժվար են դրա հետևանքները, հատկապես սրտային մկանների և գլխուղեղի համար: Այդ պատճառով ծանր թունավորման անմիջական ախտանիշների բուժումը դեռ չի նշանակում լրիվ առողջացում: Հաճախ պատահում է գլխուղեղի կեղևի նեյրոնների խախտում, 10-ից 7 թունավորման դեպքում 3 ամսվա ընթացքում կարող են հայտնվել հոգեկան խանգարումներ, հիշողության կորուստ, անձնային փոփոխություններ:

Այսպիսով, ինչ պետք է անել, որպեսզի խուսափել շմոլ գազի թունավորումից: Առաջին հերթին վառարանները վառելու ժամանակ պետք է պահպանել անվտանգության տեխնիկայի տարրական կանոնները, չպահել մեքենան միացված շարժիչով փակ տարածության մեջ, հաճախ օդափոխել խոհանոցները, որոնք սարքավորված են գազի սալիկներով: Սակայն հարց է առաջանում, թե ինչպես ապահովել օդի վիճակի մշտական հսկողությունը աշխատանքի վայրում, տանը և ավտոտնակում: Այժմ դա հնարավոր է շմոլ գազի նոր ազդանշանայի սարքի միջոցով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s