Սիրտ-անոթային համակարգ

Սրտանոթային համակարգի հիվանդությունները 2008 թվականի տվյալներով մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններն են, որոնց բաժին է ընկնում մահվան դեպքերի շուրջ 30%-ը։ Իսկ սրտանոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի շուրջ երեք քառորդը պայմանավորված է պսակաձև անոթների հիվանդությամբ և սրտամկանի ինֆարկտով։ Հիվանդությունների ռիսկային գործոնների թվին են պատկանում ծխելը, ավելորդ քաշը, քիչ ֆիզիկական ակտիվությունը, խոլեստերոլի բարձր մակարդակը, վատ կարգավորվող շաքարային դիաբետը և այլն։ Սրտանոթային հիվանդությունները հաճախ ախտանիշեր չունեն կամ առաջացնում են կրծքի շրջանում ցավեր և հևոց։ Սրտի հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է հիվանդության պատմության ուսումնասիրմամբ, ստետոսկոպով սրտի տոների և աղմուկների հետազոտմամբ, էլեկտրասրտագրությամբ և ուլտրաձայնային հետազոտմամբ։ Սրտի հիվանդություններով մասնագիտացած մասնագետներին անվանում են սրտաբաններ, չնայած որ շատ այլ մասնագետներ նույնպես ներգրավված են բուժման մեջ:

Տեղադրություն և ձև

Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում՝ կրծքային 5-8-րդ ողերի մակարդակում։ Սիրտը շրջապատում է երկու թաղանթ ունեցող սրտապարկը, որը ամրանում է միջնորմին։ Սրտի ստորին երեսը գտնվում է ողնաշարի մոտ, իսկ վերին երեսը՝ կրծոսկրի և կողերի աճառների մոտ։ Սրտի վերին երեսը շատ արյունատար անոթների միացման հատված է՝ սիներակներ, աորտա և թոքային ցողուն։ Սրտի վերին հատվածը՝ հիմը գտնվում է երրորդ ողի աճառի մակարդակում։ Սրտի ստորին ծայրը՝ սրտի գագաթը, գտնվում է կրծոսկրից ձախ միջին գծից 8-9 սմ դեպի ձախ։

Սրտի մեծամասնությունը սովորաբար մի փոքր դուրս է գալիս կրծքավանդակի ձախ հատվածից․ թվում է, թե սիրտն ամբողջությամբ ձախ հատվածում է այն պատճառով, որ սրտի ձախ հատվածը, որն ավելի մկանոտ է և հզոր, գտնվում է կրծքավանդակի ձախ հատվածում։ Քանի որ սիրտը գտնվում է թոքերի միջև, ձախ թոքն ավելի փոքր է քան աջը և սրտի հետ սահմանում ունի սրտային կտրուճ։ Սիրտն ունի քիչ տափակած կոնի ձև, որի վերին հատվածում սրտի հիմքն է, իսկ ստորին հատվածում՝ գագաթը, որը դարձած առաջ ու ձախ։ Մեծահասակի սիրտն ունի մոտ 250-350 գ զանգված։ Սիրտը մոտավորապես ունի բռնուցքի մեծություն․ միջին չափերն են՝ 12-13 սմ երկարություն, 8 սմ լայնություն և 6 սմ հաստություն։ Մարզիկները կարող են ունենալ ավելի մեծ սիրտ՝ սրտամկանի վրա պարբերական վարժությունների ազդության հետևանքով։

Խոռոչներ

Սիրտը ունի չորս խոռոչ՝ երկու վերին նախասրտեր, որոնք արյուն ընդունող խոռոչներն են և երկու ստորին փորոքներ, որոնք արյունը մղող խոռոչներն են։ Նախասրտերը փորոքներ են բացվում նախասրտափորոքային փականների միջոցով։ Այս անցումը տեսանելի է նաև սրտի մակերեսին՝ պսակաձև ակոսի տեսքով։ Աջ նախասրտի վերին հատվածում կա մի ականջաձև կառույց, որն անվանվում է աջ նախասրտային հավելում, ականջիկ կամ նախասրտի խորշ․ նման կառույց կա նաև ձախ նախասրտի վերին հատվածում։ Աջ նախասիրտը աջ փորոքի հետ միասին հաճախ անվանվում է աջ սիրտ և նմանապես ձախ նախասիրտն ու փորոքը միասին անվանում են ձախ սիրտ։ Փորոքները միմյանցից բաժանվում են միջփորոքային միջնորմի միջոցով, որը սրտի մակերեսին տեսանելի է առաջնային երկայնական և հետին միջփորոքային ակոսների տեսքով։

Սրտին տարածության մեջ ձև է տալիս խիտ շարակցական հյուսվածքից կազմված պատը։ Շարակցական հյուսվածքը ձևավորում է նախասրտափորոքային միջնորմը, որը բաժանում է նախասրտերը փորոքներից։ Թելքավոր օղակները կազմում են սրտի փականների հիմքը։ Սրտի կմախքը նաև կարևոր է սրտի էլեկտրական ռիթմավար համակարգի համար, քանի որ կոլագենը չի փոխանցում էլեկտրականություն։ Միջնախասրտային միջնորմը բաժանում է նախասրտերը, իսկ միջփորոքային միջնորմը՝ փորոքները։ Միջփորոքային միջնորմը շատ ավելի հաստ է, քան միջնախասրտայինը, քանի որ արյան ճնշումը փորոքներում ավելի մեծ է։

Սրտի կծկման հաճախություն

Նախնական պոտենցիալն առաջանում է նատրիումի իոնների դանդաղ ներոսքով, մինչև հասնում է գրգռման շեմը, որից հետո տեղի է ունենում արագ ապա- և վերաբևեռացում։

Հանգստի վիճակում նորմալ սրտային ռիթմը կոչվում է սինուսային և առաջանում է ՍԱ հանգույցում մի խումբ ռիթմավար բջիջներով։ Այդ բջիջները առաջացնում են գործողության պոտնեցիալ։ Սրտային գորխողության պոտենցիալը առաջանում է յուրահատուկ էլեկտրոլիտների բջջից ներս և դուրս հոսքի հետևանքով։ Գործողության պոտնեցիալը (ԳՊ) այնուհետև տարածվում է դեպի հարակից բջիջներ։

Երբ ՍԱ բջիջները հանգստ վիճակում են, նրանք իրենց թաղանթների վրա ունեն բացասական լիցք։ Այնուամենայնիվ նատրիումական իոնների արագ ներհոսքը վերածում է այդ լիցքը դրականի։ Սա կոչվում է ապաբևեռացում և առաջանում է ինքնբուխ։ Երբ բջիջն ունենում է բավարար բարձր լիցք, նատրիումական անցուղիները փակվում են և կալցիումի իոնները սկսում են մտնել բջիջ, ինչից կարճ ժամանակ անց կաիլումը սկսում է բջջից դուրս գալ։ Բոլոր իոնները տեղաշարժվում են թաղանթում գտնվող իոնային անցուղիներով։ Կալիումը և կալցիումը սկսում են տեղշարժվել միայն, երբ բջիջն ունենում է բավարար բարձր լիցք, այդ պատճառով կոչվում են վոլտաժ կախյալ։ Սրանից հետո կալցիումական անցուղիները փակվում են, իսկ կալիումականները բացվում՝ թույլ տալով կալիումին դուրս գալ բջջից։ Սա բերում է բջջի բացասական լիցքի առաջացմանը, որը կոչվում է վերաբևեռացում։ Երբ թաղանթային պոտնեցիալը հասնում է -60 մՎ-ի կալիումական անցուղիները փակվում են և պրոցեսը սկսվում է կրկին։

Իոնները շարժվում են բարձր խտության մասից դեպի ցածրը։ Այդ պատճառով նատրիումը շարժվում է դեպի ներս, իսկ կալիումը՝ դեպի դուրս։ Կալցիումը նույպես շատ կարևոր դեր է կատարում։ Նրանց ներհոսքը նշանակում է, որ ՍԱ բջիջները ունեն երկարաձգված պլատո փուլ, երբ առկա է դրական լիցք։ Այս շրջանի մի հատվածը կոչվում է բացարձակ ռեֆրակտեր շրջան։ Կալցիումական իոնները միանում են նաև կարգավորիչ սպիտակուց տրոպոնին C-ին՝ բերելով սրտամկանի կծկմանը և առանձնանում են նրանից՝ առաջացնելով թուլացում։

Հասուն մարդու հանգստի ՍԿՀ- ն տատանվում է 60-100 զ/ր-ի սահմանում։ Նորածնի հանգստի ՍԿՀ- ն կարող է լինել 129 զ/ր և աստիճանաբար նվազել երեխայի աճի հետ։ Մարզիկների հանգստի ՍԿՀ- ն կարող է լինել 60 զ/ր-ից ցածր։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ՍԿՀ- ն կարող է լինել150 զ/ր՝ հասնելով առավելագույնը 200-220զ/ր-ի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s