Սննդային թունավորեում

Սննդային թունավորումների տեսակները

Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմստաֆիլակոկային թունավորումները

Թունավորումների պատճառներ

Ոչ բակտերիային սննդային թունավորումի պատճառ կարող են դառնալ թունավոր սնկերը, որոշ թունավոր բույսեր, առանձին պտուղների (նուշծիրանդեղձ և այլն) դառը կորիզներըձկների որոշ թունավոր տեսակներ (մարինկա և այլն) և խավիարը։ Թունավորումներ լինում են հացից և հացամթերքներից, եթե պարունակում են մոլախոտերի թունավոր սերմեր (օրինակ, սննդաթունային ալեյկիան), թունաքիմիկատներից, երբ դրանց մնացորդային քանակները գերազանցում են թույլատրվող նորմաները, ծանր մետաղներից (կապարպղինձցինկ), որոնք որոշակի պայմաններում անցնում են ամանեղենից, սննդարտադրության մեջ կիրառվող որոշ նյութերից (նիտրատներնիտրիտներ և այլն)։ Սննդային թունավորումների կլինիկական պատկերը պայմանավորված է ներմուծված թույնի բնույթով, քանակով, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությամբ։

Թունավորումների ախտանիշները

Մեծ մասամբ սննդային թունավորումներն ունեն սուր սկիզբ, կարճ գաղտնի շրջան և ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներով (մետաղական համ բերանում, սրտխառնոցփսխումլուծ կամ փորկապություն, ցավեր որովայնում)։ Որոշ թունավորումների ժամանակ գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթները՝ գլխացավգլխապտույտ, երբեմն զառանցանքգիտակցության կորուստ, ցնցումներ, արյան ճնշման անկում և այլն։ Դժգույն սնկից և որոշ մոլախոտերից թունավորումների ժամանակ նկատվում է լյարդի ախտահարում և դեղնուկ։ Ոչ բակտերիային ծագում ունեցող թունավորումների և տոքսիկոզների ժամանակ, ի տարբերություն տոքսիկո-ինֆեկցիաների, ջերմաստիճանի բարձրացում չի նկատվում։

Առաջին օգնությունը թունավորումների ժամանակ

Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s