Կլինիկական մահ

Կլինիկական մահվան մեջ է մտնում սրտային աշխատանքի, շնչառության և կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի դադարից մինչև գլխուղեղում անվերականգնելի պաթոլոգիական փոփոխությունների առաջացման միջև ընկած ժամանակահատվածը։ Կլինիկական մահվան ընթացքում անաէրոբ նյութափոխանակությունը շարունակվում է մինչև բջիջներում եղած պաշարների սպառումը, որից հետո բջիջները սկսում են մահանալ։ Գլխուղեղի կեղևի և ուղեղիկի հյուսվածքները, որոնք ամենազգայունն են թթվածնային քաղծի նկատմամբ, թթվածնի թարմ պաշարների չմատակարարման դեպքում 2-2.5 րոպե…

Առաջին օգնություն

Առաջին օգնություն, դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծահաս հիվանդությունների ժամանակ մարդու կյանքը փրկելու և բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն, անհապաղ և նպատակահարմար օգնության միջոցառումներ։ Կատարվում է մինչև բուժաշխատողների ժամանելը և հիվանդին (տուժածին) բուժհիմնարկ հասցնելը։ Երբ դրանք կիրառում է ինքը՝ հիվանդը (տուժածը), անվանվում է ինքնաօգնություն, օրինակ՝ վնասվածքների ժամանակ ինքնուրույն վիրակապ դնելը, ստամոքսի լվացումը փսխում առաջացնող շարժումների միջոցով։ Փոխօգնությունը ցուցաբերում են ուրիշ մարդիկ և, որպես կանոն, այն…

Արյուն

Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն)։ Ողնաշարավորների արյունը վառ կարմիր է, երբ հեմոգլոբինը հարուստ է թթվածնով, և մուգ կարմիր, երբ…

Թոքերի անատոմիա և ֆիզիոլոգիա

Մարդու թոքերը շնչառության զույգ օրգաններ են, որ տեղակայված են կրծքի խոռոչում՝ ստոծանու համապատասխան գմբեթների վրա՝ սրտից, արյան խոշոր անոթներից և միջնորմի օրգաններից աջ ու ձախ՝ պարփակված կրծքամզային պարկերի մեջ։ Թոքերը կիսակոնաձև են, գագաթով՝ ուղղված վեր, իսկ հիմքով՝ վար, ունեն 3 մակերևույթ. առաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն է, դարձած է դեպի միջնորմը, երկրորդը ստորին գոգն է, որը կիպ հպվում…

Սիրտ-անոթային համակարգ

Սրտանոթային համակարգի հիվանդությունները 2008 թվականի տվյալներով մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններն են, որոնց բաժին է ընկնում մահվան դեպքերի շուրջ 30%-ը։ Իսկ սրտանոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի շուրջ երեք քառորդը պայմանավորված է պսակաձև անոթների հիվանդությամբ և սրտամկանի ինֆարկտով։ Հիվանդությունների ռիսկային գործոնների թվին են պատկանում ծխելը, ավելորդ քաշը, քիչ ֆիզիկական ակտիվությունը, խոլեստերոլի բարձր մակարդակը, վատ կարգավորվող շաքարային դիաբետը և այլն։ Սրտանոթային հիվանդությունները հաճախ ախտանիշեր չունեն…