Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Տարբեր լանդշաֆտներ ունեն տարբեր ֆունկցիա :Թվարկենք մի քանիսը՝

Գյուղատնտեսական-Մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է,որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը:Օրինակ՝ունենք ցածր արդունավետությամբ մարգագետին:Այն հերկում ենք,ցանում բարձր բերքատվության ցանովի խոտ,անց ենք կացնում ջրանցք և ստանում ենք բարձր բերք:Միաժամանակ կարելի է մարգագետնի եզրին կառուցել անասնապահական ֆերմա,մշակել յուղ,պանիր և այլն:

Անտառատնտեսական-Դիցուք ընդարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում,ոռոգման ցանց ստեղծվում,հիմնվում են փայտամշակման ձեռնարկություն,որը կատարում է սանիտարական ծառահատում,փայտանյութը մի հատվածում բնակավայր են հիմնում,գետափին՝նավահանգիստ,իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ և որսորդությամբ:

Լեռնարդյունաբերական-Օրինակ՝հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր:Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան,կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուգիական կոմբինատ:Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը:Սրա հետ կապված զ-ում է սպասարկման ոլորտը,առողջապահությունը,տրանսպորտի համակարգը և այլն:

Ռեկրեացիոն-Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա,հանքային ջրեր,գեղեցիկ բնություն,ուրեմն ունի ռեկրացիոն ֆունկցիա:Կառուցվելու են առողջարաններ,հանգստյան տներ,զբոսայգիներ,որոն կապահովեն մարդկանց հանգիստն ու առողջությունը:

Տրանսպորտային-Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում,կառուցվում են պահեստարաններ,հյուրանոցներ,օդանավակայան:Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին:

Ռազմաստրատեգիական-Լանդշաֆտը վերափոխում է այն հաշվով,որ պաշտպանական հզորությունը ուժեզացվի,կառուցվում են զորանոցներ,ճանապարհներ,ռազմական նշանակության օբյեկտներ:

Ուսումնական-Լանդշաֆտը կարող է ծառայել ուսումնական գործին:Կան համալսարաններ,բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ:Քաղաքի հիմնական ֆունկցիան դա է,բայց սրան զուգահեռ անպայման պետք է լինեն սպասարկման ոլորտի ծառայություններ,խանութներ,հյուրանոցներ և այլն:

Արդյունաբերական-Կան արդյունաբերության շատ ճյուղեր,որոնց ձեռնարկությունները թափոններ են արտանետում:Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու,ավելի ապահով վայրերում,որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:

Մարդածին-Լանդշաֆտները կարող են լինել նաև բազմաֆունկցիոնալ,մեծ քաղաքներն այդպիսին են:Բոլոր դեպքերում մարդը պետք է հանգամանորեն ուսումնասիրի լանդշաֆտը,իմանա նրա առանձնահատկությունները և աշխատի կարգավորել դրանց բաղադրիչների հակադրություններն ու անցանկալի գործոնները:Օրինակ՝կառուցվում է բնակավայր և շրջանակում կան ճահճային ֆացիաներ,որտեղ մոծակներ են բազմանում :Ահա այստեղ մարդու միջամտությամբ ճահիճները չորացվում են,այսինքն տեղի է ունենում լանդշաֆտի մարդածին կարգավորում,լանդշաֆտի օպտիմացում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s