Առաջարկում եմ Տուր- փաթեթ Հայաստանի մի շարք հրաշալի վայրերում, կծանոթանաք հայկական մշակույթին ու բնությանը:
տուրի տեսակ-ճանաչողական
տևողություն-3օր/2գիշեր
կացարան-հյուրանոց
սկիզբ/ավարտ-Երևան
Ժամանում — Քաղաքային շրջայց
Օր1
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց: Քաղաքային շրջայց, որի ընթացքում կծանոթանաք Երևան քաղաքի պատմությանը, կանցնեք ամենագլխավոր փողոցներով, կտեսնեք ամենագլխավոր շինությունները:
Գիշերակաց: Երևան


Օր2
Երևան — Գառնի — Գեղարդ — Սևան — Ծաղկաձոր — Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Մեր հաջորդ կանգառը կլինի Սևանա լճը ։ Լիճը խոշորագույնն է Հայաստանում ու Կովկասյան տարածաշրջանում և Եվրասիայում ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Մեր հաջորդ կանգառը կլինի Ծաղկաձորում՝ լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ կայցելենք Կեչառիս վանքը (11-13դդ): Վերադարձ Երևան:
Օր3
Երևան — Խոր Վիրապ — Էջմիածին — Զվարթնոց — Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք Խոր Վիրապի վանական համալիր: Այն Հայաստանում երեք սուրբ վայրերից մեկն է և Արարատ լեռանը ամենամոտ կետն է: Խոր Վիրապում է 13 տարի բանտարկյալի կյանքով ապրել Գրիգոր Լուսավորիչը: Տուր դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը: Կայցելենք Մայր տաճար, Սբ Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, որ Զվարթնոցի տաճարի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:Ճանապարհում Զվարթնոցի օդանավակայան: