Ալերգիա

Ալերգիաներ կամ ալերգիկ հիվանդություններ, վիճակներ, որոնք հետևանքն են իմուն համակարգի գերզգայուն պատասխանի՝ ուղղված արտաքին միջավայրի սովորաբար անվնաս նյութերին։ Այս հիվանդություններն են ալերգիկ քթաբորբը (հարդախոտի տենդ), սննդային ալերգիան, ատոպիկ մաշկաբորբը, ալերգիկ ասթման և անաֆիլաքսիան։ Ախտանիշները կարող են լինել հետևյալները․ աչքերի կարմրածություն, քոր եկող ցան, փռշտոց, քթահոսություն, դժվարաշնչություն կամ այտուցվածություն։ Սննդային անտանելիությունը և սննդային թունավորումը առանձին, տարբեր վիճակներ են։

Հաճախ հանդիպող ալերգեններն են ծաղկափոշիներն ու որոշակի սննդամթերքները։ Մետաղներն ու այլ նյութերը ևս կարող են առաջացնել խնդիրներ։ Սնունդը, միջատների խայթոցները և դեղորայքը սուր ռեակցիաների առաջացման հաճախակի պատճառներն են։ Նման վիճակների առաջացումը պայմանավորված է և ժառանգական, և շրջակա միջավայրի գործոններով։ Այս ռեակցիաների հիմքում են իմունոգլոբուլին Е տեսակի հակամարմինների միացումը ալերգենի հետ, որը տեղի է ունենում պարարտ բջիջների և բազոֆիլների մակերեսին։ Այս բջիջների վրա կան ընկալիչներ իմունոգլոբուլին Е համար։ Ալերգենի կողմից միաժամանակ երկու իմունոգլոբուլինի Е խթանումը բերում է նշված բջիջների կողմից այնպիսի բորբոքային միջնորդանյութերի ձերբազատման, ինչպիսին է հիստամինը։ Ախտորոշումը սովորաբար կայացվում է բժշկական պատմության հիման վրա։ Հետագա մաշկային թեսթերը և լաբորատոր քննությունները կարող են օգտակար լինել որոշ դեպքերում։ Այնուամենայնիվ, միայն դրական արդյունքների հիման վրա հնարավոր չէ ախտորոշել ալերգիա տրված նյութի հանդեպ։

Ալերգենի վաղ ներկայացումը կարող է ունենալ պաշտպանիչ նշանակություն։ Բուժումը ներառում է ալերգենի հետ կոնտակտի բացառում, հակահիսատամինային, կենսաբանական, հորմոնալ դեղեր։ Ծանր վիճակներում խորհուրդ է տրվում ադրենալինի (էպինեֆրինի) ներարկում։ Ալերգեն իմունթերապիան, որի դեպքում օրգանիզմին ներկայացվում է աստիճանաբար աճող քանակով ալերգենը, կիրառելի է միայն որոշակի ալերգիաների համար, օրինակ` ալերգիկ քթաբորբ և/կամ շաղկապենու բորբոքումով, միջատների խայթոցների ալերգիա։ Ալերգեն իմունոթերապիայի կիրռումը սննդային ալերգիաների ժամանակ դեռ հետազոտվում է։

Ալերգիաները հաճախ հանդիպող են։ Զարգացած երկրներում բնակչության մինչև 20% տոկոսի մոտ ախտորոշվում է ալերգիկ քթաբորբ, 6%-ը գոնե մեկ սննդային ալերգիա և մոտ 20% ունի ատոպիկ մաշկաբորբ կյանքի ինչ-որ հատվծում։ Կախված երկրից, 1-18% բնակչության մոտ ախտորոշվում է ասթմա։ Անաֆիլաքսիա առաջանում է 0.05-2% մոտ։ Շատ ալերգիկ հիվանդություններ միտում ունեն հաճախ հանդիպելու։ «Ալերգիա» բառն առաջին անգամ կիրառել է Կլեմենս ֆոն Պիրքեն՝ 1906 թվականին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s