Տուբերկուլոզ

Տուբերկուլոզ, Mycobacterium tuberculosis (MTB) բակտերիայով հարուցվող ինֆեկցիոն հիվանդություն։ Այն հիմնականում ախտահարում է թոքերը, բայց կարող է ախտահարել նաև այլ օրգաններ։ Ինֆեկցիան հիմնականում ընթանում է անախտանիշ. այս երևույթը կոչվում է լատենտ (գաղտնի) տուբերկուլոզ։ Լատենտ վարակի 10%-ը վերածվում է ակտիվ հիվանդության, որը, եթե մնա առանց բուժման, կհանգեցնի հիվանդների գրեթե կեսի մահվանը։ Ակտիվ տուբերկուլոզի դասական նշաններն են հազը, խորխում արյան առկայությունը, տենդը, գիշերային քրտնարտադրությունը և քաշի կորուստը[1]։ Հիվանդությունը պատմության մեջ առկա է նաև որպես թոքախտ։ Այլ օրգանների ախտահարումը կարող է հանգեցնել ախտանիշների մեծ բազմազանության։

Տուբերկուլոզը տարածվում է օդային ուղիով, երբ թոքերում ակտիվ տուբերկուլոզ ունեցող մարդը հազում է, թքում, խոսում կամ փռշտում։ Գաղտնի (լատենտ) տուբերկուլոզ ունեցող մարդիկ այն չեն տարածում[1]։ Հիվանդության ակտիվ ձևը սովորաբար հանդիպում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների և ծխողների մոտ։ Ակտիվ տուբերկուլոզի ախտորոշումը հիմնված է կրծքավանդակի ռենտգեն հետազոտության և արտազատուկների մանրադիտակային քննության վրա։ Գաղտնի տուբերկուլոզի հայտնաբերումն իրականացվում է տուբերկուլինային մաշկային փորձերով և արյան անալիզներով[5]։ Հիվանդության կանխարգելումը ներառում է բարձր ռիսկի խմբում գտնվողների սկրինինգ հետազոտություններ, դեպքերի վաղ հայտնաբերում և բուժում և ԲՑԺ պատվատում (bacillus Calmette-Guérin (BCG))[6][7]: Ռիսկի խմբում գտնվում են ակտիվ տուբերկուլոզով մարդկանց հետ շփվողները։ Բուժումը հիմնված է հակաբիոտիկների երկարատև ընդունման վրա։ Հակաբիոտիկակայունությունը գնալով աճող խնդիր է, քանի որ գնալով շատանում են մուլտիռեզիստենտ տուբերկուլոզի (MDR-TB) և ընլայնված կայունություն ունեցող տուբերկուլոզի (XDR-TB): Համարվում է, որ յուրաքանչյուր 4-ից մեկը վարակված է տուբերկուլոզով։ Ամեն տարի պոպուլյացիայի 1%-ը վարակվում է։ 2017 թվականին ակտիվ տուբերկուլոզի 10 միլիոն դեպք է գրանցված եղել, ինչը հանգեցրել է 1.6 միլիոն մահվան։ Սա դարձնում է նրան մահվան թիվ մեկ պատճառը վարակիչ հիվանդությունների մեջ։ Մահերի ավելի քան 95%-ը զարգացող երկրներում է գրանցվել, որից ավելի քան 50%-ը՝ Հնդկաստանում, Չինաստանում, Ինդոնեզիայում, Պակիստանում և Ֆիլիպիններում։ 2000 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի գրանցվող դեպքերի թիվը կրճատվել է։ Աֆրիկայի ու Ասիայի բնակչության ավելի քան 80%-ը տուբերկուլինային թեստի դրական արդյունք ունեն, իսկ Միացյալ Նահանգներում այդ ցուցանիշը կազմում է 5-10%։ Մարդիկ տուբերկուլոզով հիվանդացել են սկսած անհիշելի ժամանակներից։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s