Ներգաղթ, իմիգրացում
Մշտական կամ ժամանակավոր բնակության համար այլ երկրների քաղաքացիների մուտքը տվյալ երկիր։ Ներգաղթի պատճառները տարբեր են՝ տնտեսական (աշխատուժի ներմուծում), ռազմական (օտար հողերի զավթում), քաղաքական (փախուստ քաղաքական, ռասայական, կրոնական ևն հետապնդումներից)։ Ներգաղթ արտագաղթի հետ մեկտեղ նպաստել է բազմաթիվ երկրների բնակչության ձևավորմանը։ Ներգաղթի ժողովրդագրական ցուցանիշները որոշվում են ներգաղթողների քանակով և սեռատարիքային կառուցվածքով
Read More Ներգաղթ, իմիգրացում