Էստոնիա

զինանշան
դրոշ

Էստոնիան ժողովրդավարականխորհրդարանական հանրապետություն է՝ բաղկացած 15 շրջաններից։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Տալլինն է։ Հանդիսանում է Եվրամիության ամենասակավաթիվ բնակչությամբ երկրներից մեկը։Հայերի թիվը՝ շուրջ 2,000 (2003 թվական)։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Էստոնիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992 թվականին։

Անվանում

«Էստոնիա» անվանումն առաջացել է էստոնացիների (ինքնանվանումը՝ էէստլասեդ) նախնիների՝ ֆիննալեզու էստ ժողովրդի անունից։ Ենթադրում են, որ ցեղանունն առաջացել է բալթիական լեզուների aueist բառից, որը նշանակել է «ջրի մոտի բնակիչներ»։ Էստոններն իրենց երկիրն անվանում են Eesti։

Էստոնիայի անկախության հաղթանակի սյունը

1918–1920 թթ․–ին Էստոնիայի անկախության մարտերում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հիշատակը հավերժացնող Էստոնիայի անկախության հաղթանակի սյունը Տալլինի ազատության հրապարակում

Էստոնիայի ծովային թանգարան (էստ․՝ Eesti Meremuuseum), ծովային թեմատիկայով թանգարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, որի հավաքածուն ներառում է ձկնորսությունից, գիտական հետազոտությունից մինչև ստորջրյա հնագիտության ոլորտներին վերաբերող նմուշներ։
Ալացկիվի (դղյակ)

1919 թվականին Անկախության պատերազմիընթացքում դղյակն ազգայնացվեց և փոխանցվեց գյուղատնտեսության նախարարության տնօրինությանը։ Այն ծառայել է որպես դպրոց, սահմանապահների զորանոց, կոլտնտեսության վարչական շենք, կինոթատրոն և գրադարան։

2005—2011 թվականներին իրականացված մեծածավալ վերականգման արդյունքում դղյակը վերստացավ իր սկզբնական տեսքը։ Առաջին հարկի հինգ սենյակները տրամադրված են դիրիժոր և կոմպոզիտոր Էդուարդ Տուբինի թանգարանին։ Դղյակում անց են կացվում տարբեր հանդիպումներ, գիտաժողովներ, սեմինարներ, որոնց համար կահավորված են 60-120 տեղ ունեցող երեք դահլիճներ։ Կա ռեստորան և 8 անձի համար նախատեսված հյուրանոցային լյուքս-համարներ։ Նկուղային հարկում գտնվում է այստեղ երբևէ ապրած մարդկանց մոմե արձանների թանգարանը

Սառցե դարաշրջանի կենտրոն (Էստոնիա)

Սառցե դարաշրջանի կենտրոն (էստ․՝ Jääaja Keskus), սառցե դարաշրջանին առնչվող թանգարան, որը Էստոնիայի Տարտումաաշրջանի Յակսի գյուղում։ Թանգարանում ցուցադրվում են սառցե դարաշրջանին առնչվող ցուցանմուշներ, ինչպես նաև ներկայացվում է այդ ժամանակաշրջանի ազդեցությունը Էստոնիայի ու հարևան երկրների կլիմայի, ռելիեֆի վրա և կլիմայի ու մարդու փոխհարաբերությունը[1]։ Գլխավոր ցուցանմուշներից են մամոնտների, քարանձավային առյուծների և պլեյստոցենի դարաշրջանի այլ կենդանիներ։ Թանգարանի կառուցման վայրի ընտրությունը պատահական չէ ընտրված։ Յակսի գյուղում լանդշաֆտների վրա դեռևս պահպանվել ու հստակ երևում են սառույցների հետքերը։ Սառցե դարաշրջանի կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2012թվականի հուլիսի 10-ին 10 օրվա ընթացքում թանգարանը ունենում է 5000 այցելու.Թանգարանի կառուցումը ֆինանսավորել են Տառտուի շրջանի իշխանությունները և Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամը։

Վաո ամրոց

Վաո ամրոց (էստ․՝ Vao vasallilinnus), պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ստացած ռազմական կառույց Էստոնիայում։ Ընդունված է ամրոցի կառուցումը թվագրել 14-րդ դարի երկրորդ կեսի՝ չնայած շինության մասին առաջին հիշատակություն 1442 թ.-ի է։ Ամրոցը բաղկացած է երեք հարկանի աշտարակից, տնտեսական շինությունից, նկուղի

Տալլինում Ալեքսանդր Նեւսկու տաճարը `եզակի ճարտարապետական կառույց, որը հիանալի է իր սեւ գմբեթների համար, որոնք երեւում են քաղաքի բազմաթիվ վայրերից: Տաճարը կառուցվել է 1900 թ.-ին, այն պատճառով, որ եկեղեցին, որը այս քաղաքում էր, չէր կարողանում տեղավորել բոլոր հավատացյալներին:

Kadriorg Park- ը ոչ միայն գեղատեսիլ տարածություն է, այլեւ յուրահատուկ Կադրիորգ պալատ, որը կառուցվել է բարոկկո ոճով: Այն կառուցվել է Պետրոսի կարգադրությամբ, իր կնոջ Քեթրինի համար: Զբոսաշրջիկները ոչ միայն զբոսնում են զբոսայգում, այլեւ այցելում են պալատ եւ տեսնում նրա շքեղ շրջապատը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s