10 ԱՄԵՆԱԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

հյուրանոց-11

         Հյուրանոց ստորջրյա սենյակներով․ (Տանզանիա)

Manta Resort հյուրանոցը գտնվում է Զազնիբարում (կղզի Հնդկական օվկիանոսում)։ Առաջին տախտակամածը հյուրասենյակով ու լոգարանով գտնվում է ծովին հավասար։ Երկրորդ հարկը նախատեսված է հանգստի համար, իսկ երրորդն ամենահետաքրքիրն է, քանի որ գտնվում է ջրի տակ։ Սա պատուհաններով ննջասենյակ է, որտեղից կարելի է դիտել ծովի հատակին ապրող կենդանիներին ու հիանալ ստորջրյա աշխարհի գեղեցկությամբ։

          Հյուրանոց-հեռուստաաշտարակ․ (Նիդեռլանդներ)

հյուրանոց 2


Euromast անունով այս հյուրանոցը գտնվում է նախկին հեռուստատեսության շենքում։ Այդտեղից հրաշալի տեսարան է բացվում, իսկ 185 մետր բարձրություն ունեցող վերջին հարկը գլխապտույտ առաջացնող գեղեցկություն ունի։

Հյուրանոց ծառի մեջ․ (Շվեդիա)

հյուրանոց 3

Լուլեո քաղաքից ոչ շատ հեռու՝ Հարադսի անտառներում է գտնվում Treehotelհյուրանոցը ժամանակակից կահույքով ու անվճար wi-fi-ով։ Սենյակները կախված են ծառերից։ Այցելուները հիանում են այս հյուրանոցի արտասովոր դիզայնով ու բնության գրկում առանձնանալու հնարավորությամբ։

Հյուրանոց քարանձավում․ (Իտալիա)

հյուրանոց 4


Sant’Angelo Luxury Resort-ը գտնվում է Իտալիայի Մատերա քաղաքի պատմական թաղամասերից մեկում։ Առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական լուծումներով ու մթնոլորտով։ Հյուրանոցի պատուհաններից բացվում է դեպի եկեղեցի ու Բազիլիկատ լեռներին նայող հիանալի տեսարան։

     Հյուրանոց էսկիմոսների տնակների նմանությամբ

                                        (Ֆինլանդիա)

հյուրանոց 5


Kakslauttanen հյուրանոցը կառուցված է բևեռների ձևով։ Հյուրերին առաջարկվող զվարճանքներից մեկը ապակե ճաղերում ապրելն ու տաք անկողնում պառկած հյուսիսային տեսարանով հիանալն է։

                    Հյուրանոց-գնացք․ (Մեծ Բրիտանիա)

հյուրանոց 11


The Old Railway Stationը նրանց համար է, ում հոգեհարազատ է ճանապարհային ռոմանտիկան։ 19-րդ դարում այն կայարան է եղել, իսկ այժմ նրբաճաշակ հյուրանոց է։ Սպասասրահից կարելի է մուտք գործել կառամատույց, որտեղ ամռանը կենվորներին նախաճաշ է մատուցվում։ Իսկ սենյակները գտնվում են Էդուարդ թագավորի ժամանակներից մնացած, բայց այժմ վերանորոգված պուլմանյան վագոններում։

   Հյուրանոց-օազիս․ (Արաբական Միացյալ էմիրություններ)

հյուրանոց 7

Կատարյալ հանգիստ կարելի է ունենալ ոչ միայն ծովափնյա հյուրանոցներում, այլև անապատներում։ Al Maha A Luxury Collection Desert Resort And Spa հյուրանոցը լավագույնն է այս առումով։ Բացի հանգստից, կենվորներին հասանելի են նաև առողջարանը, սաունան, ռեստորաններն ու էքսկուրսիաները։

                           Հյուրանոց-բանտ․ (Գերմանիա)

հյուրանոց 8


Քեյզերսլաուտերն քաղաքի կենտրոնում՝ Ճապոնական այգուց ոճ հեռու, նախկին բանտի շենքում է գտնվում Alcatrazհյուրանոցը, որտեղ կենվորները կարող են իրենց զգալ բանտարկված։ Սովորական սենյակներից բացի, հյուրանոցն ունի նաև ճաղերով և բանտային մահճակալներով սենյակ-խցեր։ Ցանկության դեպքում նախաճաշը մատուցվում է երկաթե դռան փոքրիկ պատուհանով։

                Ֆուտուրիստական հյուրանոց․ (Լեհաստան)

հյուրանոց 9


Blow Up Hall 5050 հյուրանոցն առանձնանում է իր գերժամանակակից դիզայնով ու նորագույն տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս պատկերացնել ձեզ ապագայում։ Կենվորներին հյուրանոցի սենյակների բանալիների փոխարեն տրվում է iPhone: Սմարթֆոնը ոչ միայն բացում է դռներն, այլև օգնում է կապի մեջ մնալ Պոզնանում գտնվելու ժամանակ։

              Ձվաձև հյուրանոց Էլբրուսում․ (Ռուսաստան)

հյուրանոց 10


Հիանալի ապաստարան է լեռնադահուկային սպորտի սիրահարների համար։ LeapRus հյուրանոցը հնարավորություն է տալիս հիանալու մայրամուտի ու արևածագի սքանչելի տեսարաններով։ Թեև սենյակներն այնքան էլ մեծ չեն, բայց շատ հարմարավետ են։

նյութը՝interest.am

ժամ՝22:15

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s