Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստԾով բարություն, շընորհք ու սերՃոխ պարգև եմ առել վերուստ։ Անհուն հանքը իմ գանձերի,Սիրտս է առատ, լեն ու ազատ.Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—Սերն անվերջ է, բարին՝ անհատ։ Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես Գողից, չարից, չար փորձանքից,Աշխարհքով մին՝ ահա էսպեսՇաղ եմ տալիս իմ բարձունքից։ Ես հարուստ եմ, ես բախտավորԻմ […]

Read More Իմ երգը

Մարո(Հովհաննես Թումանյան)

Հովհաննես Թումանյանի ամենավաղ ստեղծած պոեմներից է: Առաջին անգամ հրատարակվել է 1892 թվականին Մոսկվայում լույս տեսնող «Բանաստեղծություններ» ժողովածուի 11-րդ հատորի 136-146-րդ էջերում: Այնուհետև տպագրվել է Թիֆլիսի «Բանաստեղծություններ» ժողովածուի 83-90 էջերում 1892 թ. պոեմի առաջին հրատարակարված տարբերակ ուներ «Մարո (Գյուղացի մանկան պատմությունը)» վերնագիրը: «Թիֆլիսի բանաստեղծությունները» ամսագրում հրատարկված երկրորդ տարբերակում ենթարկվել է լեզվական կառուցվածքային նշանակալի վերամշակման: Պոեմից հանվել է ավելորդ կենցաղային […]

Read More Մարո(Հովհաննես Թումանյան)

Տխրություն (Վահան Տերյան)

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթևՄի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով… Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնացԵվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Read More Տխրություն (Վահան Տերյան)

Բարեկենդանի տոն

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին […]

Read More Բարեկենդանի տոն

Պաուլո Կոելիո. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին(վերլուծություն)

Ինձ դուր եկավ պատմվածքը:Այս պատմվածքում աղջիկը կանգնել էր երկընտրության առջև:Նա պետք է ընտրեր կամ աշխարհն իր աչքերով կամ ուրիշների աչքերով:Սակայն,եթե նա ընտրեր աշխարհն ուրիշների աչքերով,ապա նա պետք է լիներ ուղակի ունկնդիր,իսկ եթե ընտրեր աշխարհն իր աչքերով ,ապա նա կսկսեր նորից նվգել իր սրինգով:Իմ կարծիքով նա ճիշտ որոշում կայացրեց և ընտրեց աշխարհն իր աչքերով և սկսեց […]

Read More Պաուլո Կոելիո. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին(վերլուծություն)

Պաուլո Կոելիո. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին […]

Read More Պաուլո Կոելիո. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Ստեփան Զորյան | Ջրհորի մոտ …Էս, ինչ որ պատմում եմ – Ավստրու կողմն էր: Շաբթիցավելի` առավոտ, իրիկուն կռվում էինք: Ցերեկըհանգստանում էինք շոգի պատճառով— առավոտ, իրիկունկրակում… Մին ավստրիացիք էին առաջ գալի, մին մենք էինքվրա տալի, բայց միշտ էնպես էր ըլում, որ մնում էինք էլի մերտեղերում, մեր հին դիրքում: Բա՜ց, դուրան տեղ էր. հերիք էրգլուխներս բարձրացնեինք` իրար […]

Read More

Պատերազմը (Ստեփան Զորյան) Փոքր, աննշան գյուղ է Կաղնուտը, այնպես որ երբ պետական որևէ պաշտոնյա գնում է շրջանը պտտելու` նա բնավ Կաղնուտ չի մտնում։ Բայց լավ պարտեզներ ունի Կաղնուտը և ավելի շատ բարդիներ, անթիվ շեկ բարդիներ, որոնց ուղղաձիգ շարքերին նայողը զարմանում է իսկապես, թե ինչու այդ շենի անունը Կաղնուտ է դրված, երբ մի կաղնի անգամ չկա […]

Read More

Վիլյամ Սարոյան. առակ խելացի տղայի և թագավորի մասին

Իմ քեռի Արամը, պարզաբանելու համար մարդկային տարօրինակ, քմահաճ բնավորությունները, մի պատմություն էր անում ջահել թագավորի ու խելացի երիտասարդի մասին։ Այս թագավորը իր օրն անցկացնում էր մարդկանց զանազան անհեթեթ հանձնարարություններ տալով ու կարծում էր, թե իր նման խելոքը չկա, մինչդեռ նրա երիտասարդ խորհրդականներից մեկը շատ ավելի խելամիտ էր, քան թե թագավորն իր բոլոր պապերով հանդերձ։ Մի […]

Read More Վիլյամ Սարոյան. առակ խելացի տղայի և թագավորի մասին

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.–Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:–Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – […]

Read More Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»