Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:Ամուսինն ասում է կնոջը.- Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի:Կինը պատասխանում է.- Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով:Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա:- Տեսնո՞ւմ ես, — ասում է, — ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի:Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ քշում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում:Ամուսինը դիմում է կույրին.- Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:- Իջնե՞մ, — զարմանում է կույրը: — Ինչ է, թե սարերով ուղեկցել եք էշիս, ուզում եք անասունս ինձնից խլե՞լ:Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում:- Հիմա՛ր ամուսինս, ասում է նա:- Իջի՛ր, խնդրում եմ, — կրկնում է ամուսինը, — քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցի: Հիմա քո ճամփով գնա:Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում:Կույրը իր պատմությունն է պատմում նրանց: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.- Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:- Ճի՛շտ ես ասում, — պատասխանում է կինը, — գնացի՛նք:Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.- Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ:Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում:Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում:

Read More Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը

Գեղարվեստական գրականություն Ընթերցելու մշակույթը եւ դրա դերը մարդու կյանքում Գրականություն է համարվում ցանկացած գրավոր խոսքի ամբողջություն, որն իր տարատեսակներն ունի՝ գիտական, տեխնիկական, հասարակական—քաղաքական, գեղարվեստական եւ այլն, բայց երբ «գրականություն» ենք ասում, մեր ենթագիտակցությունն անմիջապես աշխատում է գեղարվեստակա՛ն գրականության ուղղությամբ, քանի որ թե՛ ծավալային առումով, թե՛ բովանդակային եւ թե՛ հասարակայնորեն մատչելիության, այն առաջնային տեղ է զբաղեցնում […]

Read More

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով , Ոտի տակին դողալով , Ճամփի ծայրին բուսել է Կյանքի ծառը շողալով : Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի Այս ճանապարհն Անհունի․․․ Մարդու, բույսի, գազանի Եվ թևավոր թռչունի։

Read More ՃԱՆԱՊԱՐՀ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,Լուսամփոփի՜ պես աղջիկ… Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն… Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու […]

Read More

Եղիշե Չարենց

Հայրենիքում Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։Երկինքներ, որպես երազներ հոգու։Երկինքներ, որպես մանկական աչեր։Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։ Երբ լսում էի մրմունջը լճիՈւ նայում էի թափանցիկ հեռուն —Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջիԿարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։ Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներումՄեկը կարոտի իրիկնամուտին։Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռունԽառնելով հոգիս աստղային մութին․․․

Read More Եղիշե Չարենց