Աշխարհի 10 ամենագեղեցիկ թռչունները

1. Սիրամարգ Արու սիրամարգի տարբերակիչ հատկանիշներից է վերին փետուրների զարգացությունը, որը հաճախ պոչի տեղ են ընդունում:

Read More Աշխարհի 10 ամենագեղեցիկ թռչունները

Հավի ձու. ինչո՞վ է օգտակար

Աշխարհի բազմաթիվ երկրներում հոկտեմբեր ամսվա երկրորդ ուրբաթ օրը, այս տարի՝ հոկտեմբերի 10-ին, Ձվի համաշխարհային օրնէ նշվում (World Egg Day), ինչի առթիվ էլ NEWS.am Medicine-ի խմբագրությունն առաջարկում է հավի ձվի օգտակար հատկությունների մասին տեղեկանալ:  Օգտակար հատկություններ Հավի ձուն օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ է պարունակում. Այն բավականաչափ հարուստ է հատկապես А, В1, В2, В9 (ֆոլաթթու) եւ […]

Read More Հավի ձու. ինչո՞վ է օգտակար

Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:

Մարդկային արտադրական գործունեությունը լուրջ վտանգ կարող է սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդայինտրանսպորտի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ հողեր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու տեխնիկական էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ 90 սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, 16 հազար տարում։ Բազմաթիվ երկրներ խմելու ջրի պակասի պատճառով սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով (տարեկան 10 միլիոն տ նավթամթերքի մնացորդներ են թափվում Համաշխարհային օվկիանոս)։          Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։         Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է 1,5 անգամ և շարունակվում է կրճատվել։ Ոչնչացվում են Ամազոնի ավազանի (մոտ 5 միլիոն կմ2 մակերեսով) անտառները։Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ՀՀ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ վավերացրել է մի շարք համաձայնագրեր և ստանձնել միջազգային պարտավորություններ։ Սակայն խնդիրներ բազում են և ունեն անհապաղ լուծման կարիք:

Read More Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:

Կենսոլորտ

Կենսոլորտ (հին հուն․՝ βιος -կյանք և σφαῖρα — գունդ), Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների մի մասն է, որը բնակեցված է կամ բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ «Կենսոլորտ» հասկացությունը ներառել է կենսաբանության մեջ Ժան-Բատիստ Լամարկը 19-րդ դարի սկզբում, իսկ երկրաբանության մեջ առաջարկել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին։ […]

Read More Կենսոլորտ

Պոպուլյացիան

Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է,կամ միևնույն տեսակի ազատ խաչասերվող և բեղուն սերունդ տվող առանձնյակների ամբողջությունն է, որը տևական ժամանակ գոյություն ունի արեալի որոշակի մասում՝ նույն տեսակի մյուս ամբողջությունից հարաբերականորեն մեկուսացված։ Պոպուլյացիայում մշտապես ընթանում է գոյության կռիվը,առաջանում են ժառանգական փոփոխականություններ,որոնք խաչասերման հետևանքով տարածվում […]

Read More Պոպուլյացիան

Գենետիկա

Գենետիկա ծագումնաբանություն, գիտություն օրգանիզմների ժառանգականության և փոփոխանակության, ինչպես նաև գենետիկորեն ամրագրված հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ «Գենետիկա» տերմինը մտցվել է Վիլյամ Բետսոնի կողմից 1906 թվականին։ Կախված հետազոտվող օբյեկտի բնույթից՝ առանձնացնում են բույսերի գենետիկա, միկրոօրգանիզմների գենետիկա, կենդանիների գենետիկա, մարդու գենետիկա և այլն։ Կախված ուսումնասիրություններում օգտագործվող մեթոդներից՝ առանձնացնում են մոլեկուլյար գենետիկա, էկոլոգիական գենետիկա, թունագենետիկա, ֆարմակոգենետիկա, ֆարմակոգենոմիկա: Գենետիկական հետազոտությունները մեծ դեր ունեն բժշկության, գյուղատնտեսության, մանրէաբանական արդյունաբերության մեջ և գենետիկական ճարտարագիտությունում: Ժամանակակից շատ կենսաբանների կարծիքով գենետիկան վերջին տարիների […]

Read More Գենետիկա

Սելեկցիա

Սելեկցիա կամ ընտրասերումը գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է […]

Read More Սելեկցիա

Սիմբիոզ

Սիմբիոզ  երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։ Նման փոխհարաբերություններ […]

Read More Սիմբիոզ

Վերհիշում ենք, թե ինչպես պայքարել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ

1.Հաճախ լվանալ ձեռքերը 2.խուսափել աչքերին,բերանին և քթին դիպչելուց 3.հազալիս բերանը ծածկել արմունկով կամ անձեռոցիկով 4.խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց 5.վատառողջ լինելու՝ նույնիսկ թեթև ջերմություն կամ հազ ունենալու դեպքում մնալ տանը 6.ջերմություն,հազ և շնչառության դժվարություն ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկի 7.հետևեք միայն պաշտոնական լրահոսին

Read More Վերհիշում ենք, թե ինչպես պայքարել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ