Ֆրանսիայի Կանն քաղաքում բացվել է մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա հին եգիպտական մի տիկնիկ, որը շարժում է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:
Կա նաև մի ինքնաթիռ, որ պատրաստված է 1870 թվին, այսինքն` առաջին իսկական ինքնաթիռից մի քանի տասնյակ տարի հետո: Այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն հնավաճառների շուկայից 10 ֆրանկով: Նման հնությունների կողքին կան նաև խիստ ժամանակակից էլեկտրոնային խաղալիքներ: Մանկության թանգարան ստեղծելու գաղափարը ծնվեց այն օրը, երբ Բոդոն աղբարկղում գտավ մի հին խաղատիկնիկ: Այժմ խաղալիքների հավաքածուն փոքրիկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է:
Բարև իմ սիրելի հայրիկ:Ես բարեհաջող ժամանեցի Ֆրանսիայի Կան քաղաք և իմացա,որ այստեղ բացվել է մանկության թանգարան,որտեղ ցուցադրված է տսրբեր դարաշրջանների,ավելի քան 3500 խաղալիքներ,խաղեր և տիկնիկներ:Նաև իմացա,որ այստեղ կա եգիպտական մի տիկնիկ,որը շարժում է իր ձեռքերն ու ոտքերը:Այդ տիկնիկը 4000 տարեկան է:Հաջորդ օրը ես դուրս եկա զբոսանքի և տեսա մի ինքնաթիռ,որը պատրաստված է 1870 թվականին:Նաև իմացա,որ այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն 10 ֆրանկով:Կան նաև ժամանակակից էլեկտրոնային խաղալիքներ:Խաղալիքների հավաքածուն դարձավ քաղաքի տեսարժան վայրերից մեկը:
Ինձ շատ դուր եկավ Ֆրանսիան և,եթե հնարաորություն լինի նորից կայցելեմ