1.Տեղադրի′ր բաց թողնված տառերը.

ՎայրԷջք, ակնթարԹ, ճԳնավոր, անՕրեն, արդուզարԴ, անԷական, կտրիՃ, սրԲություն, օրեցՕր, պախուրՑ, ուՂտապան, ուԽտավոր:

2.Կազմի′ր 2-ական ածանցավոր բառ տրված կառուցվածքով:

նախածանց — արմատ — վերջածանց՝ անօրինավոր, հակաթունավոր

արմատ — վերջածանց՝ հանցագործություն, տնական

նախածանց — արմատ՝ դժգույն, տհաս

3.Գտի′ր հականիշները.

Բուրավետ, պինդ, զառամյալ, համր, վախկոտ, փխրուն, դեռատի, խիզախ, խրթին, գարշահոտ, խոսուն, հեշտ:

բուրավետ – գարշահոտ

պինդ – փխրուն

զառամյալ – դեռատի

համր – խոսուն

վախկոտ – խիզախ

խրթին – հեշտ

4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Սյուներով զարդարված – սյունազարդ

բարձր դիրք ունեցող – բարձրադիր

քարից կերտված – քարակերտ

ապակիներով պատված – ապակեպատ

ուղիղ ընթացող – ուղղընթաց

աշխարհով մեկ սփռված – աշխարհասփյուռ

Թողնել մեկնաբանություն