1.Տեղադրի′ր բաց թողնված տառերը.
ՎայրԷջք, ակնթարԹ, ճԳնավոր, անՕրեն, արդուզարԴ, անԷական, կտրիՃ, սրԲություն, օրեցՕր, պախուրՑ, ուՂտապան, ուԽտավոր:
2.Կազմի′ր 2-ական ածանցավոր բառ տրված կառուցվածքով:
նախածանց — արմատ — վերջածանց՝ անօրինավոր, հակաթունավոր
արմատ — վերջածանց՝ հանցագործություն, տնական
նախածանց — արմատ՝ դժգույն, տհաս
3.Գտի′ր հականիշները.
Բուրավետ, պինդ, զառամյալ, համր, վախկոտ, փխրուն, դեռատի, խիզախ, խրթին, գարշահոտ, խոսուն, հեշտ:
բուրավետ – գարշահոտ
պինդ – փխրուն
զառամյալ – դեռատի
համր – խոսուն
վախկոտ – խիզախ
խրթին – հեշտ
4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.
Սյուներով զարդարված – սյունազարդ
բարձր դիրք ունեցող – բարձրադիր
քարից կերտված – քարակերտ
ապակիներով պատված – ապակեպատ
ուղիղ ընթացող – ուղղընթաց
աշխարհով մեկ սփռված – աշխարհասփյուռ
Թողնել պատասխան