Թթու դրած կաղամբ, կաղամբի կաթնաթթվային խմորումից ստացվող մթերք: Եվրոպայի (այդ թվում՝ Ռուսաստանի) և Ասիայի (Կորեայի, Չինաստանի և այլն) բազմաթիվ երկրներում համարվում է ազգային ուտեստ: Թթու դրած կաղամբը լայն կիրառում ունի աղցաններում և խավարտներում, օգտակար է առողջության համար, նպաստում է ստամոքսի միկրոֆլորային, հետևաբար՝ նաև ճիշտ մարսողությանը: