ԶԱՐԳԱՑԱԾ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ


Ժամանակակից աշխարհում առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում
երկրների տիպաբանությունն՝ ըստ սոցիալ–տնտեսական զարգացման մակարդակի և
ըստ քաղաքացիների նյութական ու հասարակական բարիքների բավարարվածության
աստիճանի: Ըստ այդմ՝ առավել շատ կիրառվում է երկրների բաժանումը երկու տիպի՝
զարգացած և զարգացող:
Զարգացած երկրներ: Սրանց թվին են պատկանում նախ և առաջ ԱՄՆ–ն,
Ճապոնիան, Կանադան, Արևմտյան Եվրոպայի երկրները, Ավստրալական Միությունը,
Նոր Զելանդիան, Իսրայելը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Հաճախ այս
խմբին են դասում նաև նոր արդյունաբերական երկրները, որոնք ոչ վաղ անցյալում
ունեին զարգացող երկրներին բնորոշ տնտեսություն (Սինգապուր, Կորեայի
Հանրապետություն, Արգենտինա, Բրազիլիա և այլն): Զարգացած երկրներն
առանձնանում են շուկայական հարաբերությունների զարգացման հասուն
մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին
կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը համաշխարհային տնտեսության և
քաղաքականության մեջ: Դրանք բոլորն էլ տիրապետում են հզոր գիտատեխնիկական
ներուժի, առանձնանում են իրենց տնտեսության ծավալներով և զարգացման
մակարդակով, բնակչության թվով և այլն:
Զարգացող երկրներ: Սրանք մոտ 150 երկրներ են, որոնք զբաղեցնում են երկրագնդի
ցամաքային տարածքի կեսից ավելին: Երկրների այս տիպին բաժին է ընկնում աշխարհի
բնակչության 80%–ը: Սրանք հիմնականում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի
և Օվկիանիայի նախկին գաղութային տարածքներն են: Ընդհանուր բնութագրիչներից է ոչ
միայն գաղութային անցյալը և դրա հետ կապված աղքատությունը, այլ նաև այնպիսի
գծեր, ինչպիսիք են սուր հակասությունը քաղաքական անկախության և տնտեսական
կախվածության միջև, տնտեսության մինչկապիտալիստական ձևերի պահպանումը,
տնտեսության ագրարահումքային և հանքահումքային բնույթը, արդյունաբերական
զարգացած երկրներին հսկայածավալ պարտքերը: Այս տիպի երկրներից մի քանիսը
(Իրան, Թաիլանդ, Եթովպիա, Եգիպտոս, Լատինական Ամերիկայի երկրներ և այլն)
անկախություն են ձեռք բերել Երկրորդ համաշխարհային պատերազմից շատ առաջ,
սակայն մեծամասնությունը այն ձեռք է բերել հետպատերազմյան ժամանակաշրջանում:
Զարգացող մոտ 50 երկրներ՝ ավելի քան 750 մլն բնակչությամբ, ՄԱԿ–ի դասակարգմամբ,
համարվում են առավել թույլ զարգացած երկրներ: Սրանցում տիրապետում է
սպառողական գյուղատնտեսությունը գրեթե բացակայում է վերամշակող

արդյունաբերությունը, մեծահասակ բնակչության 2/3–ը անգրագետ է, իսկ ՀՆԱ–ի միջին
ցուցանիշը, մեկ շնչի հաշվով, տատանվում է 80–300 դոլարի սահմաններում (Բանգլադեշ,
Նեպալ, Աֆղանստան, Եմեն, Մոզամբիկ, Նիգեր, Եթովպիա, Հայիթի և այլն):
Անցումային տնտեսության երկրների (հետսոցիալիստական և սոցիալիստական
երկրներ) ենթախմբի մեջ մտնում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախկին
սոցիալիստական երկրները (այդ թվում նաև նախկին ԽՍՀՄ–ի բոլոր
հանրապետությունները), Մոնղոլիան և այժմ սոցիալիստական համարվող Կուբան,
Վիետնամը, ԿԺԴՀ–ն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s