- Քառանիշ թվի առաջին թվանշանը 7 է: Եթե այդ թվանշանը տեղափոխենք վերջին տեղը, թիվը կփոքրանա 864-ով: Գտնել սկզբնական թիվը:
- Հնգանիշ թվի առաջին թվանշանը 1 է: Եթե այդ թվանշանը տեղափոխենք վերջին տեղը, թիվը կմեծանա 2187-ով: Գտնել սկզբնական թիվը:
- Երեք թվեր, որոնց գումարը 12 է, կազմում են թվաբանական պրոգրեսիա: Եթե երրորդ թիվը փոխարինենք 8-ով, ապա կստացվի երկրաչափական պրոգրեսիա: Գտնել այդ թվերը:
- Քանի՞ ժամում հեծանվորդը կանցնի 84կմ, եթե նա առաջին ժամում անցնում է 15կմ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ժամում՝ 1կմ-ով պակաս, քան նախորդ ժամում:
- Երկու բրիգատներից յուրաքանչյուրը վերանորոգեց 10 կմ ճանապարհ,թեև երկրորդ բրիգատը առաջինից մեկ օր պակաս աշխատեց: Քանի՞կմ վերանորոգեց բրիգատներից յուրաքանչյուրը մեկ օրում, եթե նրանք միասին մեկ օրում վերանորոգում են 4,5կմ: