Ախալքալաք[1] (վրացերեն՝ ახალქალაქი[ախալքալաքի], թարգմանաբար՝ Նոր Քաղաք), քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք մարզի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախքերկրամասի (պատմական Մեծ ՀայքիԳուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։ՔաղաքԱխալքալաքახალქალაქიԴրոշԶինանշան
Քաղաքի կենտրոնական Մեսրոպ Մաշտոցի հրապարակըԵրկիրՎրաստանԵրկրամասՍամցխե-ՋավախքՄունիցիպալիտետԱխալքալաքի մունիցիպալիտետՀիմնադրված է1064 թ.ԲԾՄ1707±1 մետրԲնակչություն60 975 մարդ (2002)Ազգային կազմՀայերԿրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցիՏեղաբնականունախալքալաքցիԺամային գոտիUTC+4Ավտոմոբիլային կոդ261Պաշտոնական կայքakhalkalaki.ge




Ըստ 2009 թվականի պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության 9,4 հազար մարդ է[2], որից 90%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավազանում։
Անվանում
Անվանումը բառացի թարգմանվում է որպես Նոր քաղաք (վրացերեն՝ ახალი ― նոր, վրացերեն՝ ქალაქი ― քաղաք)։
Քաղաքի պատմություն
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանը
Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց Թամար թագուհուկողմից հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թվսկսնին քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թվականին այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ[3]։
19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թվականների սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թվականի մայիսին Անդրկովկաս կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է[4]։
Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո, 1921 թվականի նոյեմբերի 6-ին երկու խորհրդային հանրապետությունների միջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։