Լա-Կորունյա
Սրբ. Մարգարիտա զբոսայգում գտնվում է Լա-Կորունյայի հայտնի թանգարանը, որը կոչվում է «Գիտական տուն», նպատակը՝ բարձրացնել քաղաքացիների գիտական և տեխնիկական գիտելիքների մակարդակը: Թանգարանը նաև կազմակերպում է կոնֆերանսներ, ցուցահանդեսներ: Ի տարբերություն մյուս թանգարանների, որտեղ չի թույլատրվում ձեռք տալ ցուցանմուշների, այստեղ կարելի է և նույնիսկ՝ անհրաժեշտ: «Գիտական տունը» Իսպանիայում միակ ինտերակտիվ գիտական կենտրոնն է, որտեղ այցելում են շատ դպրոցականներ, ուսանողներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ:

Իսկ եթե դուք ֆուտբոլի երկրպագու եք, ապա չեք կարող բաց թողնել և չտեսնել «Դեպորտիվոյի» տնային մարզադաշտը՝ «Ռիասորը», որը տեղավորում է 34.600 հանդիսական: 2000-ականների առաջին կեսին սա Եվրոպայի ֆուտբոլային թեժ կետերից մեկն էր, սակայն վերջին տարիներին «սպիտակ-կապույտները» համեստորեն բավարարվում են Իսպանիայի առաջնությանը մասնակցությունով:
Իսպանիան Եվրոպայի սահմաններից դուրս ունի Կանարյան կղզիներ և երկու քաղաք` Սեուտան և Մելիլյան աֆրիկյան աշխարհամասում:
Իսպանիայի բնակչությունը կազմում է 46 միլիոն մարդ: Այդ թվում բնակչության 95 %-ը կաթոլիկներ են: Իսպանիան բավականին հավատացյալ երկիր է: Բայց չնայած ամուր հավատքին` այստեղ օրինականացված է միասեռ ամուսնությունները:
Իսպանիան շատ արևոտ երկիր է: Արևոտ օրերի միջին քանակը մեկ տարվա մեջ կազմում է 280 օր: Չնայած, եթե զբոսաշրջիկները շատ ուրախ են նման տաք եղանակի համար, ապա իսպանացի ֆերմերները ստիպված են մշտապես պայքար մղել երաշտի դեմ:
Եվրոպայի միակ անապատը` Տաբերնասը գտնվում է Ալմերիայի նահանգում` Անդալուզիայում: Տաբերնաս անապատը համարվում է ամենաչոր վայրը ողջ Իսպանիայի տարածքում:
Իսպանիան ամենաշատ լողափեր ունեցող երկիրն է. ունի 4964 կմ երկարությամբ շուրջ 200 լողափ: Այդ պատճառով էլ շատ սիրված է զբոսաշրջիկների կողմից:

Սևիլյայում է գտնվում աշխարհի ամենամեծ մակերես ունեցող Սանտա Մարիյա դե լա Սեդե (1402-1519 թթ.) տաճարը: Տաճարի երկարությունը 126.2 մ է, լայնությունը` 82.6 մ, իսկ բարձրություրնը` 30.5 մ:
Մալագայում գտնվող Սանտա Իսաբել դե Ունգրիյա ին Կոլոմարեսը համարվում է աշխարհի ամենափոքր եկեղեցին: Ներքին մակերեսը ընդամենը 1.96 քառ. մ է:
Եվրոպայում առաջին անգամ փողոցային լույսերը ի հայտ են եկել 10-րդ դարում Կորդովայում` իր ծաղկման շրջանում, երբ այն մահմեդական կայսրության և խալիֆայության կենտրոնն էր համարվում:

Քադիս` քաղաք, որը գտնվում է Անդալուզիայի արմուտքում և համարվում է Եվրոպայի ամենահին քաղաքներից մեկը, հնարավոր է` հենց ամենահինը: Պատմաբանների կողմից պարզ է դարձել, որ դեռևս մ.թ.ա. 1110 թվականին ներկայիս Քադիսի տարածքում գտնվել է փյունիկյան քաղաք:
Եվրոպայի ամենամեծ գոլֆ ակումբը գտնվում է Կոստա դել Սոլում և կոչվում է Սանտա Կլարա: Ընդհանուր առմամբ Կոստա դել Սոլի ափը իր գոլֆի դաշտերով անխոս առաջատար է ողջ Եվրոպայի տարածքում: Այսօրվա դրությամբ դրանց քանակը կազմում է ավելի քան 40: Հենց այդ պատճառով էլ Կոստա դել Սոլը հաճախ անվանում են նաև Կոստա դել Գոլֆ (Costa del Golf):
Չնայած տնտեսական ճգնաժամին` Իսպանիայի տնտեսությունը, համաձայն ԱՄՀ-ի, գտնվում է 9-րդ տեղում: Իսկ Իսպանիայի բանկային համակարգը Եվրոգոտու տարածքում համարվում է ամենակայունը:
