4 օր Վրասանում

Մենք սովորում ենք զբոսաշրջության բաժնում, սակայն ոչ թե գիդ դառնալու նպատակով, այլ՝ զբոսաշրջիկ լինելու համար։ Եվ այսպես, մեր իմ նախագծով ուղևորվում ենք դեպի Վրաստան։ Վրաստան գնալու նպատակն էր իրականացնել իմ դիպլոմային նախագծի գործնական հատվածն ու անցկացնել ավարտական թ ճամփորդություն։ Վրաստանում եղել ենք 4 օր, որից 2-ն անցկացրել ենք իմ մայրիկի հայրական գյուղում՝ Լոմոտուրցխ գյուղում, իսկ մյուս 2-ը Թբիլիսիում։ Երևանից շարժվել ենք ժամը 6-ին և մոտավորապես ժամը 10-ին արդեն եղել ենք սահմանին։ Սահմանը հատելուց հետո ուղևորվեցինք դեպի Վարձիա, որը 12-րդ դարում հիմնադրված քարանձավային քաղաք է և տպավորիչ պատմական հուշարձաններից մեկն է, գտնվում է ծովի մակարդակից 1300 մ, իսկ Էրուշեթի լեռան ստորոտից՝ 100 մ բարձրության վրա: Համալիրը ժամանակին բաղկացած է եղել 13 հարկից, որոնք միմյանց էին կապվում գետնուղիների բարդ համակարգով: Հնում այստեղ կային բնակելի թաղամասեր, սեղանատներ, պահեստներ, գինու մառաններ, ինչպես նաև գրադարաններ: Այսքանն իմանալուց հետո, շատ զարմանալի էր, թե ինչպես են բնակվել այնտեղ։ Ի դեպ այս քարանձավային համալիրը ձգվում է բոլորիս կողմից սիրված Կուր գետի ձախակողմյան ափով։
Հաջորդ կանգառը Խերթվիսի բերդն էր, որը գտնվում է համանուն գյուղում՝ Կուր և Փարվանա գետերի միախառնման վայրում, Ախալքալաքից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Բերդը կառուցվել է 10-14-րդ դարերում, սակայն լավ պահպանված բերդերից է։ Տեղանքում պտտվելուց հետո շարժվեցինք դեպի Լոմոտուրցխ, որտեղ էլ պիտի անցկացնեինք 2 օր։
2-րդ օրը համընկնում էր տեղի դպրոցի վերջին զանգի միջոցառման հետ և մենք իհարկե մնացինք, որպեսզի մասնակցենք։ Լավ ուրախանալուց և դրական էմոցիաներ ստանալուց հետո, ուղևորվեցինք դեպի Վաչյան գյուղ, որտեղ ունեցանք հետաքրքիր հանդիպում տեղի բնակիչների հետ։ Ունեցանք նաև պարուսուցման հատված <<Վաչյան>> պարի խմբի հետ։ Ծանոթացանք իրենց առօրյային, պատմամշակութային վայրերին։ Երեկոյան, երբ վերադարձանք տուն, որոշեցինք գնալ սունկ հավաքելու, սնկի հետ մեկտեղ ցեխ հավաքեցինք մեր կոշիկների տակ ու մեզանից գոհ վերադարձանք հետ։ Սակայն պարզվեց, որ սնկերն ուտելը վտանգավոր է և կարող է վատ հետևանքներ ունենալ ու մենք ափսոսանքով թափեցինք մեր ողջ աշխատանքը։
Երրորդ օրն արդեն շարժվեցինք դեպի Թբիլիսի, ճանապարհին ունեցանք կանգառ Գանձայում՝ Վահան Տերյանի տուն-թանգարանում։
Թբիլիսիում լավ պտտվելուց և լիքը հավես տեղեր այցելելուց հետո 4-րդ օրն արդեն ճանապարհ ընկանք մեր Հայաստան, որտեղ միշտ լավ է և ուրախ։Ամեն տարի ես այցելում եմ Ջավախք սակայն Ջավախքին այաքան մոտիկից չեմ ճանաչել ։Չանաչելուց հետո հասկացա թե ինձ համար ինչ մեծ պատիվ է լինել Ջավախցի։

Թողնել մեկնաբանություն